Ռուսաստանը զրկվել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից
Հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, Արևմուտքը պատժամիջոցների և քաղաքական ,տնտեսական ու մշակութային ոլորտներում մեծացրեց ճնշումներն ու խստացրեց սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ: Ճնշումների շրջանակում վերջին դեպքը սպորտի բնագավառում է տեղի ունեցել: Դոպինգի պատրվակով ռուս մարզիկները զրկվել են միջազգային կարևոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը Ռուսաստանին 4 տարով զրկել է միջազգային մրցաշարերին և օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Դա սպորտի պատմության ընթացքում Հակադոպինգային միջազգային կազմակերպության կողմից մի երկրի դեմ սահմանված խստագույն պատիժն է:
Հակադոպինգային միջազգային կազմակերպության որոշմամբ, ռուս մարզիկներն իրավունք չունեն մասնակցել Տոկիո-2020 ձմեռային օլիմպիական և Կատարի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը նաև Ռուսաստանին զրկել է օլիմպիական խաղերը և այլ միջազգային մրցաշարերը հյուրընկալելու իրավունքից:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի խոսնակ Ջեյմս Ֆիթսջերալդը երկուշաբթի օրն ասել է.«Այս որոշումը կայացել է 2019 թվականի սկզբին ռուս մարզիկների դոպինգ թեստերի վերաբերյալ Ռուսաստանի կողմից կազմակերպությանը ներկայացված տվյալների մեջ կեղծիքներ հայտնաբերվելու պատճառով:
Շատ ռուս մարզիկներ ցավ են հայտնել Համաշխարհային հակադոպինգային գործակալության կայացրած որոշման կապակցությամբ, այն որակելով «անարդար», «ցավալի» ու «ցնցող» որոշում:
Պարզից էլ պարզ է,որ այդ որոշումը կայացել է Ռուսաստանի դեմ բազմակողմ ճնշումներ կիրառելու շրջանակում: Հաշվի առնելով օլիպիական համաշխարհային խաղերի նշանակությունը, և աշխարհի ողջ ժողովրդի կողմից այդ խաղերին ցուցաբերվող ուշադրությունը, անտարակույս մարզական այդ կարևոր իրադարձությունից և ֆուտբոլի առաջնության խաղերից Ռուսաստանին զրկելը ծանր հարված է հասցնելու այդ երկրի միջազգային դիրքին:
Արևմուտքը երկար պատմություն ունի սպորտը և մարզական իրադարձություններն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու հարցում: Որպես այդպիսին, 1980 թվականին ԱՄՆ-ն չմասնակցեց Մոսկվայի օլիմպիական խաղերին, Խորհրդային միության կողմից Աֆղանստանի դեմ իրականացված հարձակման պատրվակով,որից հետո նրա օրինակին հետևեցին ԱՄՆ-ի մի խումբ դաշնակից երկրներ, ներառյալ արևմտյան Գերմանիան և Ճապոնիան:
Ներկա ժամանակահատվածում արևմտյան երկրները դոպինգն են պատրվակ ծառայեցրել Ռուսաստանին օլիմպիական խաղերին և մյուս միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից զրկելու համար, մինչդեռ որոշ երկրներ,, ինչպես Իտալիան բազմիցս դոպինգի խնդիր է ունեցել, սակայն նրա դեպքում երբեք նման պատիժ չի սահմանվել: Որպես օրինակ 2014 թվականին Ռուսաստանի դեպքում կանոնների խախտման 148 դեպք հաստատվեց, իսկ Իտալիայի դեպքում 123 և Հնդկաստանինը 96 դեպք: Նրանք համապատասխանաբար զբաղեցրին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Ուրեմն եթե Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը ռուս մարզիկների համար դոպինգի բազմաթիվ դեպքերի պատճառով նման ծանր պատիժ է սահմանում, ապա պետք է մյուս երկրների մարզիկների դեպքում էլ նման որոշում կայացներ, քանի որ նրանք էլ դոպինգի օգտագործման դեպքերի քանակի առումով չեն զիջում ռուս մարզիկներին: