Իրանի դիվանագիտական խորհրդակցությունների նպատակն է աշխարհին ներկայացնել ամերիկացիենրի հանցագորխությունները
(last modified Fri, 10 Jan 2020 08:38:14 GMT )
Հունվար 10, 2020 12:08 Asia/Tehran
  • Իրանի դիվանագիտական խորհրդակցությունների նպատակն է աշխարհին ներկայացնել ամերիկացիենրի հանցագորխությունները

Իրանի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք հարևան, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ:

Հեռախոսազրույցների ընթացքում, Ռոհանին նշել է, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կողմնակից է, սակայն չի պատրաստվում լռել ամերիկացիների հանցագործությունների նկատմամբ:

Հասան Ռոհանին հինգշաբթի օրը խորհրդակցել է Քաթարի առաջնորդների, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Հարավային Աֆրիկայի և ԵԽ ղեկավարի հետ `գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի մահվան  և ԱՄՆ-ի կառավարության ահաբեկչական հարձակմանը հաջորդած իրադարձությունների վերաբերյալ:

Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցում, Ռոհանին անդրադարձել է գեներալ Սուլեյմանիի սպանությանը, նշելով, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես Իրանի հարևանները, պետք է դատապարտեն ԱՄՆ-ի հանցագործությունը:

Հարավաաֆրիկյան Հանրապետության նախագահ Կիրիլ Ռամաֆոսայի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ ամերիկացիները կդադարեցնեն իրենց սխալ գործողությունները, հավելելով, որ հակառակ դեպքում Իրանիը կանի պատասխան քայլեր:

ԻՀՊԿ Ղոդս սոտրաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո տարբեր երկրների ղեկավարների հետ ԻԻՀ նախագահի հարցազրույցները ևս մեկ անգամ փաստում են, որ Իրանը շարունակում է ձգտել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման, սակայն չի հապաղի պաշտպանել սեփական շահերը:

Ամերիկացիների իրականացրած հանցագործությունը պետք է դատապարտվի բոլոր երկրների կողմից, քանի որ նման քայլերի նկատմամբ լռւթյունը կարող է  սպառնալիք դառնալ համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր և անկախ պետությունները պետք է միաձայն  դատապարտեն ԱՄՆ-ի կողմից իրականացված պետական ահաբեկչությունն ու ստիպեն պատասխանատվություն կրել իր քայլերի համար:

Համաշխարհային հանրությունը ցանկանում է, որ ԱՄՆ-ի կողմից մարու իրավունքների խախտման դեպքերը  քննվեն միջազգային ատյաններում, քանի որ այս կապակցությամբ երկրների ոչ գործնական քայլերը պատճառ են դառնում, որ Միացյալ Նահանգների համար հնարավորություն ստեղվի  շարունակել իր միակողմանի քայլերը: Իսկ այս ընթացքի շարունակությունը որևէ երկրի օգտին չի լինելու:

Նկատի առնելով այս հանգամանքը, ԻԻՀ նախագահը, ՀԱՀ նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է Ղասեմ Սուելյմանիի սպանության փաստի դատապարտումը այլ երկրների կողմից, ընդգծելով, որ ամերիկացիներին պետք է հասկացնել, որ աշխարհի համար աընընդունելի են իրենց հանցագործությունները:

ԱՄՆ-ի հանցագործությունները հակասում են ՄԱԿ-ի կոնվենցիային, իսկ այդ երկրի նկատմամբ ոչ կտրուկ դիրքորոշումը պատճառ է դառնում, որ շարունակվի անապահովությունը, երկրների տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտումը, ահաբեկչության տարածումը, և ԱՄՆ-ի կողմից իրականացվող պետական ահաբեկչությունը:

Ներկա աշխարհն առավել քան երբևէ, խաղաղության ու անվտանգության կարիք ունի, բազմակողմանի քաղաքականության հովանու ներքո: Իսկ այդ երկրի ավերիչ վարքագիծը հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար, ինչի պատճառով էլ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը  հինգշաբի երեկոյան հաստատեց մի օրինագիծ, որով կրճատվում են դոնալդ Թրամփի ռազմական արտոնությունները:

Աֆղանստանում, Իրաքում ու աշխարհի այլ երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ու նաև այդ երկրի միջազգային համաձայնագրից ի դուրս գալու և միակողմանի քաղաքականության փորձը ցույց են տալիս, որ եթե պետությունները չդիմակայեն ԱՄՆ-ի միակողմանի քաղաքկանությանը, ավելի մեծ վնասներ կկրեն: