Պենտագոնը պնդում է շարունակել ԱՄՆ ռազմական ներկայությունը Իրաքում
Հունվարի 3-ին, ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի, Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի տեղակալ Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների վայրագ սպանությունից հետո, հունվարի 5-ին, Իրաքի պառլամենտը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այդ երկրից ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման վերաբերյալ օրինագիծը: Սակայն ԱՄՆ-ը շարունակում է Իրաքում իր ապօրինի ռազմական ներկայությունը:
Հունվարի 16-ին, Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ներկա պայմաններում իր զորայիններին դուրս բերել Իրաքից: Հոֆմանն ասել է.«Մենք հույս ունենք, որ կշարունակենք Իրաքում մեր ռազմական ներկայությունը և այդ կապակցությամբ բանակցություններ ենք վարում իրաքցի պաշտոնատարների հետ: Մեր նպատակն է շարունակել մեր ներկայությունն Արևմտյան Ասիայում»:
Ամերիկացիները հայտարարել են, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունների շարունակվելը բխում է Իրաքի շահերից: Դոնալդ Թրամփի կառավարությունը փորձում է իրաքցի պաշտոնատարներին համոզել կանխել Իրաքից Ամերիկայի գլխավորած ուժերի դուրս գնալու մասին խորհրդարանի վավերացրած նախագծի գործադրումը:
Թրամփը հունվարի 10-ին հայտարարեց, որ եթե Բաղդադը ցանկանում է, որպեսզի ամերիկացի բանակայինները դուրս գնան Իրաքից, պետք է 35 մլրդ դոլար հատուցում վճարի: Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը միլիարդներ դոլար ներդրում է կատարել Իրաքի ռազմաբազաներում և եթե Բաղդադն այդ հարցը բարեկամաբար չլուծի, պետք է հատուցում վճարի, հակառակ դեպքում այդ երկրի դեմ ծանր պատժամիջոցներ են կիրառվելու :
Վաշինգտոնը շարունակում է այդ հարցով ճնշել Բաղդադին: ԱՄՆ-ի կառավարությունն Իրաքի վարչապետ Ադել Աբդոլ Մահդիին զգուշացրել է, որ հակադարձելով Իրաքից ամերիկյան ուժերի դուրս գնալու մասին այդ երկրի խորհրդարանի վավերացրած նախագծին, կարող է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկում սառեցնել Իրաքի կառավարության կենտրոնական հաշիվը:
ԱՄՆ-ը պատրաստվում էր նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սպանությունից հետո, ամրապնդել Իրաքում իր ներկայությունը, սակայն այսօր առաջ է քաշվել այդ երկրից ամերիկացի զորայինների դուրս գնալու հարցը: Պենտագոնի և ամերիկացի մյուս պաշտոնատարների դիրքորոշումները վկայում են այն մասին, որ չնայած ամերիկյան ուժերի դուրս գալու վերաբերյալ Իրաքի խորհրդարանի վավերացրած նախագծին, Վաշինգտոնը մտադիր է անվտանգություն հաստատելու և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով, շարունակել մնալ Իրաքում: Հարց, որին անշուշտ կոշտ հակադարձելու են իրաքցիները: