ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի սպանությունը
Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին:
Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է հունվարի 17-ի երեկոյան Երևանում գտնվող նրա բնակարանում: Երևանի ոստիկանությունը հայտարարել է, որ նա սպանվել է հրազենից:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի մահվան պատճառը դեռ անորոշ է, և լուրեր են պտտվում երկրի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մահվան դեպքի մասին:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նոր վարչապետի առաջարկով, աշխատանքից հեռացրեց Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին: Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում սպանվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա:
2013 թ.-ի փետրվարին ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նախագահության թեկնածուներից Պարույր Հայրիկանի դեմ ևս անհաջող մահափորձ կատարվեց: ՀՀ կառավարության պաշտոնյաները այս կապակցույամբ լրագրողներին ասել էին, որ հանցագործները անկասկած փորձել են ազդեցություն գործադերլ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքի վրա:
Չնայած յոթը տարի է անցել ձախողված սպանության դեպքից, սակայն մինչ այժմ, գործը չի բացահայտվել: Վերջերս, անհայտ պատճառներով, Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը սպանվել էր իր բնակարանում:
Որոշ փորձագետների կարծիքով, այս երկու պաշտոնյաների սպանությունը կապվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Իշխանության վերադառնալը կարող է ուժեղ դրդապատճառ դառնալ սպանությոնների համար:
Խուսափելով Երևանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին ենթադրություններ անելով, պետք է ասել, որ ոստիկանական թափանցիկ հետաքննությունը կարող է վերջ տալ անորոշություններին, հատկապես, որ շրջանառվում է նաև ինքնասպանության վարկածը: