ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունվել է Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձև
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i116407-ԱՄՆ_Ներկայացուցիչների_պալատում_ընդունվել_է_Թրամփի_պատերազմական_լիազորությունները_սահմանափակելու_վերաբերյալ_բանաձև
Թրամփի հակաիրանական և ռազմատենչ գործողություններին զուգահեռ, հատկապես հունվարի 3-ին ԱՄՆ-ի բանակի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը հաստատել է երկու բանաձև, որոնք սահմանափակում են նախագահ Դոնալդ Թրամփին տրվածպատերազմական լիազորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2020 15:03 Asia/Tehran
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունվել է Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձև

Թրամփի հակաիրանական և ռազմատենչ գործողություններին զուգահեռ, հատկապես հունվարի 3-ին ԱՄՆ-ի բանակի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը հաստատել է երկու բանաձև, որոնք սահմանափակում են նախագահ Դոնալդ Թրամփին տրվածպատերազմական լիազորությունները:

Առաջին օրինագիծը ՝ «Իրանի դեմ  պատերազմն արգելող օրենքն» է, որով նախատեսում է կանխել Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը: Այն հաստատվել է  228 կողմ, 175 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Կալիֆոռնիա նահանգի 13-րդ ընտրատարածքից դեմոկրատական ներկայացուցիչ Բարբարա Լիի կողմից առաջարկված երկրորդ բանաձևը ուժը կորցրած է ճանաչում 2002 թվականի օրենքը:

Երկրորդ բանաձևը,  կոչ է անում չեղյալ հայտարարել 2002 թվականին ընդունված օրենքը, որը Թրամփն օգտագործել է ՝  գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար: Այն հաստատվել է  236 կողմ, 166 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախագիծը հաստատելուց հետո ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին հայտարարել է. «Կոնգրեսի անդամներին մտահոգում է Թրամփի վարած հակաիրանական թշնամական քաղաքականությունը և այդ երկրի հետ հարաբերությունների ռազմավարության բացակայությունը»: 

Հակազդելով Իրանի դեմ  պատերազմն արգելող օրենքի և նախագահին տրված պատերազմական լիազորությունների սահմանափակման որոշումներին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրանք կխոչընդոտեն իր որոշումների կայացմանը, հատկապես՝ Իրանի հարցում:

Գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ու պատգամավորները, որոնք վախենում էին Իրանի վրեժխնդրությունից, Թրամփին տրված  նման թույլտվության մասին նախազգուշացրել էին, նշելով, որ եթե վերջինս գործի առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու, որոշումները կարող են վտանգավոր լինել: 

Հետևաբար, դեմոկրատական ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել չեղարկելու 2002  թվականի լիցենզիան, որպեսզի Իրանի հետ ցանկացած ռազմական բախման իրավունքը տրամադրվի միայն Կոնգրեսի հետ խորհրդակցության արդյունքում:

Ներկայացուցիչների  պալատի անդամ Դեվիդ Սիցիլինն ասել է. «Թրամփի վարչակազմի գործողությունները վերջին 18 ամիսների ընթացքում մեկուսացրել են Միացյալ Նահանգներին և հանգեցրել պատերազմի»:  

Թրամփի վարած քաղաքականության հետևանքով Իրանի հետ հարաբերությունների աճող լարվածությունը, մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի շատ պաշտոնյաների շրջանում:

Թրամփը սպառնում է Իրանին և ավելացնում է Արևմտյան Ասիայում իր զորուժը, կործանիչներ ու ավիակիրներ է ուղարկում Պարսից ծոց:  Թրամփը փորձում է իրանին ահաբեկիչ ներկայացնել, սպանելով գեներալ Սուլեյմանիին: Այս բոլոր քայլերը պատճառ են դարձել, որ ամերիկացի դիվանագետները լուրջ մտահոգվեն Թրամփի գործողությունների վերաբերյալ: Նրանց անհանգստացնում է Իրանի դիմադրողական ուժը: 

Չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է այս երկու նախագծերը, փորձելով հակազդել ԱՄՆ նախագահների անխոհեմ գործողություններին, սակայնԹրամփն իրեն համարում է անսահմանափակ իշխանության տեր անձ, ով որևէ սահմանափակումների ենթակա չէ:

Հետևաբար, նման նախագծերի հաստատումը և դրանց՝ Թրամփի ենթարկվելը, լուրջ կասկածի տեղիք է տալիս: