Իշխանության պայքար ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի քաղաքական հակասությունների պատմության մեջ, 2020 թվականի փետրվարի 4-ը անմոռանալի կլինի, քանի որ այդ օրը Ներկայացուցիչների պալատի նախագահը, սենատորների և գերագույն դատարանի անդամների ներկայությամբ, Կոնգրեում պատռել է Թրամփի ելույթի տեքստի օրինակը:
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կոնգրեսի բոլոր ներկայացուցիչների , կաբինետի անդամների, Դաշնային գերագույն դատարանի և մի շարք այլ բարձրաստիճան և արտասահմանյան հյուրերի ներկայությամբ, Դոնալդ Թրամփը հանդես եկավ Կոնգրեսում ունեցած իր հերթական ամենամյա ելույթով:
Թրամփը, Կոնգրես մտնելուց հետո, անտեսել է բոլոր դեմոկրատներին, այդ թվում նաև հրաժարվել սեղմել Նենսի Փելոսիի ձեռքը:
Նենսի Փելոսիին սենատորների և գերագույն դատարանի անդամների ներկայությամբ, Կոնգրեում պատռել է Թրամփի ելույթի տեքստի օրինակը:
Երեքշաբթի օրվա դեպքը ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցածը պարզապես քաղաքական կռիվ չէր ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաների կամ նույնիսկ երկու քաղաքական կուսակցությունների միջև: Դա ցույց է տալիս բացահայտ առճակատումը Ամերիկայի գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև: Գործադիր իշխանության կողմից Թրամփը փորձեց Կոնգրեսի նախագահի ձեռքը չսեղմելով նվաստացնել ԱՄՆ օրենսդիր մարմնի գերագույն ներկայացուցչին: Ներկայացուցիչների պալատի նախագահն էլ Կոնգրեում պատռել է Թրամփի ելույթի տեքստի օրինակը, նվաստացնելով երկրի բարձրագույն ղեկավարին:
Իհարկե, այս նվաստացումները սկսվել են ամիսներ առաջ: Իր թվիթերյան էջում Թրամփը բազմիցս խելագար է անվանել Փելոսիին և Կոնգրեսի դեմոկրատական ներկայացուցիչներին, որոնք մեծամասնություն են կազմում, անվանել էր անգործ, ծույլ և անարդյունավերտ:
Դեմոկրատակաները, Փելոսիի գլխավորությամբ, պահանջել են նախագահի իմպիչմենտը և Թրամփին անվանել են օրինազանց, բռնակալ և օտարազգիների տիկնիկ: ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ Սպիտակ տան և Կոնգրեսի բարձրաստիճան պաշտոնյաների և երկու կուսակցությունների առաջնորդների միջև այդպիսի ատելություն չի եղել: ԱՄՆ Սահմանադրության հեղինակները, այնուամենայնիվ, ստեղծել են մեկ բաղադրիչ պետության իշխանությունը մյուսի նկատմամբ վերահսկելու և հավասարակշռելու քաղաքականություն: Համաձայն այս կանոնի՝ երեք իշխանություններից յուրաքանչյուրն ունի սահմանափակ լիազորություններ և վերահսկվում է այլ ուժերի կողմից: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների հիմնադրման առաջին տարիներից սկսած, նախագահի և Կոնգրեսի միջև պայքարը սկսեց ավելի մեծ հեղինակություն ձեռք բերելու համար: Բայց մոտ 20 տարի առաջ քաղաքական պաշտոնյաներն ու կուսակցությունների ղեկավարները հաճախ փորձում էին խուսափել տարաձայնությունների սրումից, գոնե քաղաքացիների աչքի առաջ:
Անհամաձայնությունն այն աստիճանի է հասել, որ Թրամփի վարչակազմի առաջին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ պաշտոնաթողությունից հետո կայացած նիստի ժամանակ ԱՄՆ-ի իրավիճակը նմանեցրեց 1860 թ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանին և ասաց պետությունների և կուսակցությունների ղեկավարները պետք է ընդունեն բանական և քաղաքակիրթ խոսակցություն:
Առաջարկ, որն օր օրի մարում է: