ՄԱԿ. Գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային նորմերի խախտում էր
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117248-ՄԱԿ._Գեներալ_Սուլեյմանիի_սպանությունը_միջազգային_նորմերի_խախտում_էր
2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Բաղդադի օդանավակայանում, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին և նրա զինակիցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2020 14:10 Asia/Tehran
  • ՄԱԿ. Գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային նորմերի խախտում էր

2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Բաղդադի օդանավակայանում, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիին և նրա զինակիցները:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի զեկուցող Ագնես Կալամարդը  հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանաման հրամանատար գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային նորմերի խախտում էր: Նա հավելել է, որ Սուլեյմանիի սպանությունը սխալ ուղղությամբ արված քայլ էր, որը կարող է հանգեցնել աղետի: 

Կալամարդն ասել է, որ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ, խսխտվել են  որևե կառավարության կողմից արտատարածքային ռազմական ուժի օգտագործման չափանիշները: Սպանվել է պետական պաշտոնյա, ինչն աննախադեպ իրադարձություն է: Սա միջազգային նորմերի և կանոնների կոպիտ խախտում էր:

Ղասեմ Սուլեյմանին, ով հունվարի 3-ին Իրաքի պաշտոնյաների հարավերով այցելել էր այդ երկիր, իրաքյան  Հաշդ ալ-Շաբի  ժողովրդական աշխարհազորային ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսի և 8 զինակիցների հետ միասին նահատակվեց Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ամերիկացի ահաբեկիչների օդային հարձակման հետևանքով: Ըստ Պենտագոնի հայտարարության, օդային հարվածի հրամանը տվել էր անձամբ Դոնալդ Թրամփը:

Գեներալ Սուլեյմանի սպանության համար Թրամփի արդարացումը եղել է այն, որ վերջինս նպատակ ուներ հարձակումներ իրականացնել Իրաքում և տարածաշրջանի  մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան դեսպանատների դեմ: Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այդ հայտարարությունը:

Իրաքի ժամանակավոր վարչապետ Ադել Աբդուլ Մահդին, հունվարի 5-ին հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանին ժամանել էր Բաղդադ՝ Սաուդյան Արաբիայի կողմից Իրանին ուղղված նամակի պատասխանը փոխանցելու նատակով: ԱՄՆ Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հունվարի 12-ը հերքել է  Թրամփի պնդումը, թե գեներալ Սուլեյմանին նպատակ ուներ Իրաքում ու մի շարք այլ երկրներում, հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեսպանատների դեմ: Նա հայտարարեց, որ Թրամփը հստակ ապացույցներ  չի ներկայացրել այն մասին, որ Իրանը ծրագրել էր հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի չորս դեսպանատների  դեմ: Իրականությունն այն է, որ Թրամփի ռազմական և անվտանգության հարցերով խորհրդականների տեսակետից՝ գեներալ Սուլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մուհանդեսի ներկայությունը Բաղդադում ՝ որպես  երկու կարևորագույն հրամանատարներ, լավ առիթ էր, որը չէր կարելի բաց թողնել:

Եվ հիմա արդեն, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի  դիրքորոշումը հայտարարվելուց հետո,  կասկած չկա, որ Թրամփը և նրա վարչակազմը խախտել են միջազգային իրավունքը և Վաշինգտոնը չի հարգում միջազգային  օրենքներն ու նորմերը: 

Հատկանշական է, որ Վաշինգտոնը բազմիցս պնդել է, որ Իրանը խախտել է միջազգային օրենսդրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: