Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117318-Իրանում_մեկնարկել_են_խորհրդարանական_ընտրությունները
Այսօր առավոտյան, Իրանում մեկնարկել են իսլամական խորհրդարանի 11-րդ և Բանիմացների խորհրդի 5-րդ շրջանի ընտրությունները:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 21, 2020 13:18 Asia/Tehran

Այսօր առավոտյան, Իրանում մեկնարկել են իսլամական խորհրդարանի 11-րդ և Բանիմացների խորհրդի 5-րդ շրջանի ընտրությունները:

Առավոտյան ժամերից քաղաքացիներն իրենց ընտրությունն են կատարում 208 ընտրատտարածքներում տեղակայված ընտատեղամասերում: Քվերակողների մի մասն իրենց հետ կրում էին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանամն հրամանատար գեներալ Սուլեյմանիի նկարները, ցույց տալով, որ շարունակում են հրամանատարի ճանապարհը:

Շատերը քվեարկության էին եկել իրենց երեխաների հետ և արդեն քվեարկած թերթիկները քվերատուփի մեջ էին գցում փոքրիկները, այդպիսով  մասնակից դառնալով այս ազգային կարևոր իրադարձությանը:

Առաջին անգամ քվեարկող երիտասարդ աղջիկների ու տղաների մասնակցությունն ընտրություններին,  նույնպես ուշադրգրավ էր:

Հակական համայնքը, կրոնական մյուս փոքրամասնություննների ներակայացուցիչները, ինչպես նաև երկրի պաշտոնյաները,  նույնպես մասնակցել են ընտրություններին: Նրանք նշել են, որ ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակլցւթյունը չեզոքացնելու է թշնամու սադրանքները:

Ընտրություննները մեկնարկել են առավոտյան ժամը 8:00-ին և տևելու են 10 ժամ: Խորհրդարանի 290 տեղերի համար, 208 ընտրատարածքներում, մրցելու են թվով 7 157 թեկնածուներ:

 Թեհրանի, Ղոմի ու Խորասանի քաղաքացիներն այսօր ընտրելու են նաև Բանիմացների խորհրդի անդամներին:

Իրանում ընտրության իրավունք ունի 57 միլիոն 918 քաղաքացի, որոնցից 2 միլիոն 931 հազարն ընտրություններին մասնակցում են առաջին անդամ: