FATF-ը սև ցուցակում է ներառել Իրանի անունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117353-fatf_ը_սև_ցուցակում_է_ներառել_Իրանի_անունը
Փետրվարի 21-ին Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը (FATF) սև ցուցակում է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության անունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 22, 2020 13:39 Asia/Tehran
  • FATF-ը  սև ցուցակում է ներառել Իրանի  անունը

Փետրվարի 21-ին Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը (FATF) սև ցուցակում է ներառել Իրանի Իսլամական Հանրապետության անունը:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Փարիզում տեղակայված այս կազմակերպության որոշումը կայացվել է եվրոպական երկրների կանաչ ազդանշանով՝ ԱՄՆ-ի հակաիրանական արշավին միանալու շրջանակներում: 

Իր հայտարարության մեջ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը նշում է, որ Իրանի դեմ ուղղված միջոցառումները հետադարձելի են, և որ համապատասխան օրինագծերի հաստատումից հետո, Թեհրանը կարող է  դուրս գալ ցուցակից:

Ռոյտերս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, եվրոպացի դիվանագետը հայտնել է, որ Իրանին սև ցուցակում ընդգրկելը, Թեհրանի առջև չի փակել բոլոր դռները:

Ֆինանսական գործողությունների հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Փարիզում, 2008 թվականին ՝ G7 երկրների պետությունների ղեկավարների որոշմամբ և փողերի լվացման դեմ պայքարի առաքելությամբ:

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները Իրանին բազմիցս կոչ են արել միանալ FATA- ին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն,  փետրվարի 12-ին Իրանին կոչ արեց միանալ ահաբեկչության ֆինանսավորման Պալերմոյի կոնվենցիային: Պոմպեոն գոհ է Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի կողմից հակաիրանական գործողությունից:

Ուրբաթ օրը Պոմպեոն հայտարարել է. «Իրանի կառավարությունը պետք է բախվի միջազգային նորմերին չհետևելու, մասնավորապես՝ Պալերմոյի և Ահաբեկչության ֆինանսավորման մասին կոնվենցիան չհաստատելու հետևանքներին: FATA սև ցուցակում Իրանի ընդգրկվելու վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների դրական դիրքորոշումը, ցույց է տալիս, որ Վաշինգտոնն այս խումբն ընկալում է որպես գործիք՝ պատժամիջոցների արդյունավետ կիրառման համար:

Իրանը «Ֆինանսական գործողության» աշխատանքային խմբի այս որոշումը համարում է զուտ քաղաքական քայլ:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Թեհրանն արդեն ավելի  ան երկու տարի, գործադրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված բոլոր օրենքներն ու կանոնակարգերը: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան, որպես ահաբեկչության  կենտրոնական բանկ և Սիոնիստական ռեժիմը  որպես ահաբեկչական կառավարություն, մեծ աջակցությունեն  ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին և կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Բայց Իրանը  որ այս ոլորտում թափանցիկ գործունեություն է ծավալում, ներառվել է սև ցուցակում: