Թալիբանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը. Անորոշ հեռանկար
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում և Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Դոնալդ Թրամփը խոստացել էր ամերիկյան ուժերին դուրս բերել Աֆղանստանից, սակայն մինչ այժմ նա չի կատարել իր խոստումը:
Շաբաթ օրը Դոնալդ Թրամփը հաղորդագրություն է տարածել Թալիբանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ: Աֆղանստանի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնագիր կստորագրվի փետրվարի 29-ին, Կատարի Դոհա քաղաքում: Հայտարարության մեջ Թրամփն անդրադառնալով իր նախընտրական խոստումն՝ աշխարհի տարբեր վայրերից ամերիկյան զորքեր վերադարձնելու երկիր, պնդել է, որ իր կառավարությունը զգալի առաջընթաց է ունեցել այս առումով:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ինքը կստորագրի խաղաղության պայմանագիրը, եթե թալիբները համաձայնեն կրճատել բռնությունը:
Կատարում Թալիբանի քաղաքական բյուրոն հայտարարել է, որ շուրջ երեսուն երկրներից և միջազգայնորեն հավատարմագրված կազմակերպություններից ժամանած արտաքին գործերի նախարարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա թալիբների և Միացյալ Նահանգների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմասնակցի թալիբանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը և ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը Աֆղանստանի կառավարության հետ համատեղ հայտարարություն կտարածի: Այս համաձայնագիրը չի նշանակում, որ կավարտվի ԱՄՆ ներկայությանը Աֆղանստանում:
Թրամփն ասել է.«Եթե թալիբները և աֆղանստանի կառավարությունը պահպանեն իրենց ստանձնած պարտավորությունները, մենք մեծ քայլ ենք ձեռնարկել Աֆղանստանի պատերազմին վերջ տալու համար և մեր զորքերը տուն վերադարձնելու ուղղությամբ»: Հաշվի առնելով, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին Թրամփը պետք է կարողանա ցույց տալ արտաքին քաղաքականությունում իր ձեռքբերումները և նվաճումներ: Անկասկած ամերիկյան զորքերի դուրսբերումը Աֆղանստանից կլինի այդ ձեռքբերումներից մեկը: Մասնավորապես, ընտրություններից առաջ Աֆղանստանում աճող ամերիկյան ռազմական կորուստները մեծացրել են հասարակական կարծիքի ճնշումը ամերկյան զորքերին այդ երկրից դուրս բերելու համար:
Չնայած ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Սպերի պնդումներին, Թալիբանի հետ հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո Աֆղանստանում կրճատելու են ամերիկյան զորքերի քանակը, սակայն դա չի նշանակի ԱՄՆ-ի լիակատար զորքերի դուրսբերում: Սա այն դեպքում, երբ թալիբները միշտ ընդգել են օտարերկրյա զորքերի լիակատար դուրսբերումը Աֆղանստանից:
ԱՄՆ-Թալիբան խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո բանակցությունները կսկսվեն Թալիբանի և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջև: ԱՄՆ-ն և թալիբները երկու շաբաթ առաջ ստորագրել են բռնությունը կրճատելու պայմանագիրը, որպեսզի այնուհետև ստորագրեն խաղաղության պայմանագիրը: Բռնությունների կրճատման վերաբերյալ համաձայնագրի իրականացումը սկսվեց փետրվարի 22-ին: Այդուամենայնիվ կարելի է կանխատեսել, որ նույնիսկ ԱՄՆ-ի և Թալիբանի միջև Դոհայի համաձայնագրի ստորագրմամբ, հաշվի առնելով Աֆղանստանում անկայուն իրավիճակը, այս համաձայնագիրը գործադրման թուլում կբախվի մեծ խնդիրների հետ: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Աֆղանստանում ոչ մի ձեռքվերում չի արձանագրել, բացի անապահովության բարձրացումը, ահաբեկչության տարածումը, խաղաղ բնակիչների սպանությունը և թմրանյութերի արտադրության և կոռուպցիայի զգալի աճը: