Թուրքիան փախստականներին օգտագործում է Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար
(last modified Mon, 02 Mar 2020 14:44:25 GMT )
Մարտ 02, 2020 18:14 Asia/Tehran
  • Թուրքիան փախստականներին օգտագործում է Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար

Չնայած ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերած աջակցությանը և Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի ռազմական միջամտությանը, Եվրոպան Անկարային չի աջակցել իր ագրեսիան շարունակելու հարցում:

Այս խնդիրը հարուցել է Թուրքիայի զայրույթը և իր սահմանները բացելով փախստականների համար, Անկարան  Եվրամիությունը դրել է ծանր ճնշման տակ: Թուրքիան միշտ փախստականներին օգտագործել է, որպես լծակ՝ Եվրամիության վրա ճնշում գործադրելու համար:

Թուրքիայից  փախստականների հոսքը կանխելու համար Հունաստանը մեծ թվով զորքեր է տեղակայել իր հյուսիսային սահմանին: Հունական զորքերը նախազգուշացնելու համար կրակ են բացել Թուրքիայից մուտք գործող փախստականների ուղղությամբ: Հունաստան-Թուրքիա սահմանին տեղակայված է մոտ 13,000 փախստական:

Ամեն նանգամ, երբ Թուրքիան որևէ  ակնկալիք ունի Եվրամիությունից, բարձրացնելով էմիգրանտների հարցը և սպառնալով չկանխել նրանց հոսքը դեպի Եվրոպա, ճնշում է գործադրում Բրյուսելի վրա:  Ներկայումս Հունաստանը Թուրքիայի հետ ունի բազմաթիվ տարածքային, քաղաքական և տնտեսական անհամաձայնություններ և փախստականների դեմ Անկարայի ցանկացած գործողություն առաջին հերթին սպառնում է Հունաստանին:

Փաստորեն, 2011 թ.-ին Սիրիական ճգնաժամից  ի վեր և փախստականների հարցի առաջացումից հետո Էրդողանը նրանց թույլ տվեց մուտք գործել Թուրքիա, որպեսզի Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո, նրանց օգտագործի Սիրիայի ապագա համակարգը ձևավորելու համար: Սակայն ներկայումս իրավիճակի փոփոխություններով և Սիրիայի օրինական կառավարությունը տապալելու ձախողած քայլից հուսահատված, Թուրքիան փորձում է ազատվել փախստականների հարցից և իր սահմանները բացելով, փորձում է նրանց ուղարկել Եվրոպա: 

Հաշվի առնելով Սիրիայի Իդլիբում սրվող բախումները և տարածաշրջանում ռազմական միջամտությունը, Թուրքիան ակնկալում է Եվրոպայի  կողմից օգնություն ստանալ: Այնուամենայնիվ, եվրոպական մեծ երկրները պատրաստ  չեն օգնել Անկարային: Եվրոպացիները կոչ են անում դադարեցնել ռուս-սիրիական գործողությունները Իդլիբում: Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրուցում, կոչ է արել ՆԱՏՕ-ի կողմից օգնություն ցուցաբերել Թուրքիային Իդլիբի գործողություններին: Սակայն Մակրոնը կոչ է արել դադարեցնել թուրքական ռազմական գործողությունները Իդլիբում: Եվրոպայից Թուրքիայի հիասթափությունը կհանգեցնի  փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Այնուամենայնիվ, Հունաստանի արձագանքն այս խնդրին և փախստականների մուտքի արգելքը, կարող  է մեծացնել լարվածությունը Աթենքի և Անկարայի միջև: