Միջազգային քրեական դատարանը հետաքննություն կանցկացնի Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i117877-Միջազգային_քրեական_դատարանը_հետաքննություն_կանցկացնի_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_պատերազմական_հանցագործությունների_վերաբերյալ
ԱՄՆ-ն 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումների պատրվակով հարձակվեց Աֆղանստանի վրա: Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի զորայինները բազմաթիվ հանցագործություններ են կատարել աֆղանստանցիների դեմ ու սպանել են ամեղ քաղաքացիների: Չնայած ԱՄՆ-ի կողմից ԱՄԴ-ի ու կառույցի դատախազի վրա գործադրվող մեծ ճնշումներին, դատարանը որոշել է սկսել հետաքննություն անցկացնել այս հանցագործությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2020 09:11 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանը հետաքննություն կանցկացնի Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ

ԱՄՆ-ն 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումների պատրվակով հարձակվեց Աֆղանստանի վրա: Այս տարիների ընթացքում ԱՄՆ-ի զորայինները բազմաթիվ հանցագործություններ են կատարել աֆղանստանցիների դեմ ու սպանել են ամեղ քաղաքացիների: Չնայած ԱՄՆ-ի կողմից ԱՄԴ-ի ու կառույցի դատախազի վրա գործադրվող մեծ ճնշումներին, դատարանը որոշել է սկսել հետաքննություն անցկացնել այս հանցագործությունների կապակցությամբ:

2020թ. մարտի 5-ին ՄՔԴ-ն որոշումէ  կայացրել հետաքննություն անցկացնել Աֆղանստանում տեղի ունեցած հակամարդկային հանցագործությունների կապակցությամբ:  Վերաքննիչ դատարանի դատավորների վճռի համաձայն, նախատեսվում է հետաքննություն անցկացնել  2003թ. մայիսի 1-ից Աֆղանստանում տեղի ունեցած հավանական հանցագործությունների և դրանցում ԱՄՆ-ի զորայինների հավանական դերակատարության վերաբերյալ: Դատարանը կքննի Աֆղանստանում թալիբների վրա հարձակումներից մինչև խաղաղ քաղաքացիների նկատմամբ գործադրված բռնությունների դեպքերը:  Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ու թալիբների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:

2017թ. ՄՔԴ-ի դատախազ Ֆաթո Բենսոդան Աֆղանստանում 10 տարի տևած նախնաքննություններից հետո, կառույցի դատավորներին կոչ է արել ծավալուն հետաքննություն անցկացնել Աֆղանստանում: Բենսոդայի ասելով. «Առկա են տեղեկություններ, որ 2003 և 2004 թթ., ամերիկացի զինծառայողներն Աֆղանստանում խոշտանգումներ են իրականացրել և անպատվել, բռնաբարել ու սեռական բռնություն են ենթարկել Աֆղանստանի ու այլ շրջանների պատերազմների հետ կապ ունեցող բանտարկյալներին»: 2018թ. ՄՔԴ-ն հազարավոր բողոքներ է ստացել Աֆղանստանում ԱՄՆ-ի գործադրած պատերազմական հանցագործություններից տուժածներից: Արդյունքում որոշվել է, որ դատարանի դատախազը քննի այդ հարցը:  ԱՄՆ-ը դատապարտել է այս որոշումը և չեղարկել ՄՔԴ-ի դատախազ Ֆաթո Բենսոդայի մուտքի վիզան:

2019թ. սկզբին ՄՔԴ-ի դատավորները խոստովանեցին, որ Աֆղանստանում «ծավալուն հանցագործություններ» են տեղի ունեցել, սակայն հրաժարվեցին հետաքննություն անցկացնելուց: Կառույցը 2019թ. ապրիլի 12-ին հայտարարեց, որ դադարեցնում է Աֆղանստանում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ անցկացվող հետաքննությունները, քանի որ ԱՄՆ-ն ու պատերազմի մյուս կողմերը այդ հարցում չեն համագործակցում դատարանի հետ: Դատարանը հայտարարեց, որ հետաքննության անցկացումը չի հանգեցնելու արդարաության հաստատման: Այդ ժամանակ ԱՄՆ-ն դրական արձագանքեց ՄՔԴ-ի քայլին: Իրականում, այս որոշման պատճառը ՄՔԴ-ի ու դրա պաշտոնյաների վրա Վաշինգտոնի բազմակողմանի ու խիստ ճնշումներն էին:

Վաշինգտոնը բազմիցս հակադրվել է ՄՔԴ-ի կողմից Աֆղանստանում ԱՄՆ զորայինների պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության անցկացման վերաբերյալ ցանկացած որոշման և միշտ սպառնացել է այս կառույցին: Դա վկայում է, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը գիտի Աֆղանստնում ԱՄՆ-ի զորայինների անմարդկային քայլերի մասին: