ԱՀԿ-ն բարձր է գնահատել բժշկական ոլորտում Իրանի ձեռքբերումները
Կորոնավիրուսը որպես սահմաններ չճանաչող և անծանոթ վիրուս, ստիպել է, որ բացի ներքին ուժի վրա հիմնված ջանքերից, երկրների բժշկական շրջանակները փորձի փոխանակում կատարեն այս վիրւսի դեմ պայքարի ոլորտում:
Այդ երկրները մշտական կապի մեջ են նաև ԱՀԿ-ի հետ: Կազմակերպության պատվիրակությունն արդեն մի քանի օր գտնվում է Թեհրանում և այցելել է տարբեր բուժհաստատություններ: Հինգշաբթի օրը, պատվիրակության անդամները հանդիպել են Իրանի ԱԳՆ պաշտոնյաների հետ:
Նախատեսված է, որ պատվիակությունը այցելի նաև Ղոմ քաղաք, որը հանդիսանում է Իրանում կորոնավիրուսի տարածման աղբյուրը: Կազմակերպության արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրեննանը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի 16-օրյա փորձը, որի շրջանակներում գործի են դրվել առողջապական ու պետական բոլոր հնարավորությունները, ցույց է տալիս, որ այս երկիրը ճիշտ և տրամաբանական ընթացքի վրա է:
Երբ կորոնավիրուսը հայտնվեց Իրանի Ղոմ քաղաքում, պատկան մարմինները, հատկապես առողջապահության նախարարության հատուկ շտաբը, իրենց ողջ ջանքեը կենտրոնացրեցին դրա դեմ պայքարելու ուղղությամբ: Դրան զուգահեռ, քաղաքացիներն ավելի մեծ ուշադրություն դրաձրեցին առողջապահական խնդիրներին, որպեսզի վիրուսի տարածումը հնարավորինս կանխվի:
Այս ուղղությամբ կարևոր է շտապ քայլերի ձեռնարկումը, այդ թվում ոչ անհրաժեշտ հավաքների կազմակերպելուց խուսափելը և անձնական հիգիենային ավելի մեծ ուշադրություն դարձնելը: Դա մեծապես կնպաստի կորոնավիրուսի կանխելուն ուղղված ջանքերին:
Դրանից բացի, Իրանն օգտվեց իր ողջ բժշկական փորձից, արտադրելով կորոնավիորւսի ախտորոշման թեստեր և ախտորոշման հատուկ լաբորատորիաներ: Իսկ բժիշկների, բուժքույրերի և բուժակների 24-ժամյա նվիրված աշխատանքը, մեծապես օգնեց որոշակիորեն կանխել վիրուսի տարածումը:
Իրանում կորոնավիրուսից բուժվողների թիվը, դրա տարածման համեմատ, ավելի մեծ է, ինչը ցույց է տալիս, որ երկրի բժշկական հնարավորությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այսօր Իրանում աշխատում է կորոնավիրուսի ախտորոշման 21 լաբորատորիա, որոնց առաջիկայում կավելանան ևս 20-ը:
Աստեղ պետք է բարձր գնահատել նաև Իրանի զինված ուժերի աջակցությունն առողջապահության նախարարությանը և հասարակությանը: Իրանում ներկայումս 300 հազար խումբ, տնից տուն անցելով, քաղաքացիներին փոխանցում է անհրաժեշտ տեղեկություններ՝ վիրուսով վարակումը կանխելու համար:
Այս ուղղությամբ կարևոր դերակատարություն ունեն նաև այն ընկերությունները, որոնք այսօր զբաղված են բժշկական դիմակների և ախտահանող գելերի արտադրությամբ: Կորոնավիրուսի դեմ պայքարում բժշկական և հումանիտար ոլորտներում արդյունավետ համագործակցությունն ու ազգային միասնությունը, հիացրել են Առոջղապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյաներին: