Ֆրանսիայի քաղաքապետարանների ընտրություններին գրանցվել է մասնակցության ցածր մակարդակ
Ֆրանսիայում տեղի ունեցած ավագանու ընտրությունների առաջին փուլի արդյունքները վկայում են Հանրապետություն կուսակցության թեկնածու Էնի Բոսենի պարտության մասին:
Քաղաքապետարանների ընտրությունների առաջին փուլի արդյունքների համաձայն, Սոցիալիստական կուսակցության թեկնածու և Փարիզի գործող քաղաքապետ Ան Իդլագը, շահելով ձայների 30 տոկոսը գտնվուէմ առաջատարի դիրքում:
Հանրապետական թեկնածու Ռաշիդա Դաթին շահել է ձայների 22 տոկոսը և գրավել 2-րդ տեղը::
Ֆրանսիայում կորոնավիրուսի բռնկման հետևանքով ընտրություններին մասնակիցների թիվը նվազել է: ՆԳՆ-ի տվյալներով, ընտրությունների առաջին փուլում քվեարկել է ընտրողների միայն 44 տոկոսը, և քվեարկության երկրորդ փուլը կարող է հետաձգվել:
Ֆրանսիայում քաղաքապետարանների ընտրությունները կարևոր իրադարձություն են և արդյունքները կարող են ազդել քաղաքական ուժի կառուցվածքի վրա: Մասնավորապես, մայրաքաղաքի քաղաքապետի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների ընտրությունը կարող է կարևոր հետևանքներ ունենալ ֆրանսիայի ներքին քաղաքականության վրա: Փաստորեն, ավագանու ընտրությունները կարևոր փորձություն են նախագահ Մակրոնի և նրա կուսակցության համար:
Չնայած ակնկալվում էր, որ Մակրոնի կուսակցությունը ընտրություններում հաղթելու շանսեր չունի, սակայն ընտրությունների արդյունքներն ավելի են ընդգծել քաղաքացիների դժգոհությունն այդ կապակցությամբ:
Մակրոնը, որ խոստացել էր բարելավել տնտեսական վիճակը, զբաղվածության և տնտեսական աճի պայմանները, այժմ արժանացել է հանրության քննադատությանը և դժգոհությանը:
Այս համատեքստում կարելի է նշել, Մակրոնի տնտեսական և սոցիալական քաղաքականությունների դեմ ուղղված «Դեղին բաճկոնավորներ» շարժման ձևավորումը, որն արդեն 70րդ շաբաթ օրը բողոքի ցույցեր է անցկացնում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:
Մասնակիցները պահանջում են վերանայել տնտեսական քաղաքականությունը և նույնիսկ նախագահ Մակրոնի հրաժարականը:
Կենսաթոշակների օրենքի փոփոխությունը Ֆրանսիայում նույնպես բազմաթիվ բողոքների առիթ է ստեղծել:
Ֆրանսիայի շատ քաղաքացիների տեսակետից, Մակրոնը հարուստ դասկարգի նախագահն է և նրա վարած քաղաքականությունը վնասել է միջին և ցածր դասակարգին և երկրում դասակարգային ճեղք է առաջացրել:
Մակրոնի գործունեությունը նաև պայմաններ է ստեղծել Ֆրանսիայի աջակողմյան և ծայրահեղական կուսակցությունների ուժեղացման համար:
Այսպիսով, այս ընտրությունները ցույց տվեցին, որ ֆրանսիացիների պահանջն է երկրում արմատական փոփոխությունների իրականացումը, քանի որ նրանք դեմ են կառավարության քաղաքականությանը:
Հետևաբար, Մակրոնը և նրա կուսակցությունը, մեծ դժվարություններ են ունենալու իրենց վարկանիշը վերականգնելու և Ֆրանսիայի ժողովրդի վստահությունը և ձեռք բերելու հարցում: