Վաշինգտոնն ընդգծում է, որ Իրանի դեմ պատժամիջցները պետք է շարունակվեն /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118721-Վաշինգտոնն_ընդգծում_է_որ_Իրանի_դեմ_պատժամիջցները_պետք_է_շարունակվեն_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրանում կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը պատճառ են դարձել, որպեսզի ԱՄՆ-ի դեմ ուղղված միջազգային ճնշումը մեծանա, և Վաշինգտոնը դադարեցնի պատժամիջոցները:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մարտ 28, 2020 14:25 Asia/Tehran
  • Վաշինգտոնն ընդգծում է, որ Իրանի դեմ պատժամիջցները պետք  է շարունակվեն /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը պատճառ են դարձել, որպեսզի ԱՄՆ-ի դեմ ուղղված միջազգային ճնշումը մեծանա, և Վաշինգտոնը դադարեցնի պատժամիջոցները:

Չնայած նախկինում ԱՄՆ-ը այդ կապակցությամբ խոստումներ էր տվել, սակայն Թրամփը շարունակում է հակաիրանական պատժամիջոցները:

ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Մորգան Օրթագուսն այս կապակցությամբ մարտի 27-ին ունեցած հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի դեմ առավելագույն  ճնշման քաղաքականությունը պետք է խստացվի: Օրթագուսը նշել է. «Իրանը միշտ էլ հնարավորություն ունի նստել բանակցության սեղանի շուրջ և պատասխանատու երկրի նման վարքագիծ ցուցաբերելով, բանակցել Թրամփի ու Պոմեպոյի հետ: Այդ ժամանակ պատժամիջոցներն անմիջապես կդադարեցվեն: Այս տարբերակը միշտ եղել է սեղանին»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի ելույթը վկայում է, որ չնայած ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն նրանք  համոզված են, որ ստեղծված իրավիճակը և ճնշումները, Թեհրանին կստիպեն ենթարկվել Թրամփի կառավարության պահանջներին, որոնք ներկայացվել են Պոմպեոյի առաջարկած 12 կետից բաղկացած փաստաթղթում:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանին առողջապահական ոլորտի օգնություն կցուցաբերվի միայն այն ժամանակ, եթե Իրանում գտնվող արտասահմանցի բանտարկյալներն ազատ արձակվեն: Սպիտակ տան կայքը մարտի 28-ին վկայակոչելով պետքարտուղարությանը, գրել է, որ ճգնաժամային պայմաններով հանդերձ, Վաշինգտոնը համաձայն  չէ, որպեսզի Իրանի սառեցված ակտիվներն ազատվեն: Իրանի ակտիվների խոշոր մասը, որոնք գտնվում են եվրոպական բանկերում, պատժամիջոցների պատճառով սառեցվել են: ԱՄՆ ԱԳ նախրարությունը հերքել է այդ կաակցությամբ բոլոր զեկույցները:

Որոշ հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ը որոշ երկրների թույլ է տվել շրջանցել պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի ազատել Իրանի սառեցված ակտիվներ և դեղորայք ու բժշկական սարքավորումներ գնելու հարցում աջակցել Իրանին:

ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյաներից Մարա Թառլին հայտարարել է, որ չնայած պետքարտուղարության հայտարարությանը, թե հնարավոր է Իրանին մարդասիրական օգնություն տրամադրել, շատ երկրների մահոգում է պատժամիջոցների ենթարկվելու հավանականությունը:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը իրոք ցանկանում է օգնել Թեհրանին, պետք է դադարեցնի պատժամիջոցները: Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ԱՄՆ-ի օգնությունների հարցը նմանեցրել է պղտոր ջրի, նշելով, որ Վաշինգտոնն ավելի լավ է նման հայտարարությունների փոխարեն վերացնի պատժամիջոցները, քանի որ դրանք մեծ արգելք են հանդիսանում կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար: Չնայած միջազգային պահանջներին, Թրամփի կառավարությունը շարունակում է արգելքներ հարուցել Իրանի համար՝ որպեսզի այդ երկիրը հնարավորություն  չունենա կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ ու պարագաներ գնել արտասահմանյան ընկերություններից: