Մեկնաբանություն. Իրաքում ամերիկյան զորուժի տեղաշարժերի նպատակը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118827-Մեկնաբանություն._Իրաքում_ամերիկյան_զորուժի_տեղաշարժերի_նպատակը_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին օրերին Իրաքում տեղակայված ամերիկյան զորուժն ակտիվ տեղափոխութուններ է իրականացնում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 31, 2020 13:48 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրաքում ամերիկյան զորուժի տեղաշարժերի նպատակը /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Իրաքում տեղակայված ամերիկյան զորուժն ակտիվ տեղափոխութուններ է իրականացնում:

Իսկ որն է  այդ տեղաշարժերի պատճառը որոնց մասին անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցներում:

Նախ՝ ըստ վերջին վիճակագրական տվյալների, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով  վարակվելու 164 հազար դեպք և այս պահին այդ երկիրը գտնվում է վարակակիրների թվի առումով առաջին տեղում: Մահացածների թիվն ԱՄՆ-ում հասել է 3 հազար 200-ի:

Կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի կառավարության անարդյունավետ գործողոթյունները լայն քննադատությունների առիթ են տվել երկրի ներսում: Այսպիսով, հավանական է, որ Իրաքում զորուժի տեղաշարժերով, Թրամփի կառավարությունը փորձում է հասարակական կարծիքը շեղել կորոնավիրուսի դեմ պայքարում իր գործողությունների անարդյունավետությունից:

Երկրորդ հերթին, վերջին ամիսներին, հատկապես՝ Բաղդադում Ղասեմ Սուլեյմանիի ու իրաքցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո, Իրաքում ԱՄՆ-ի զորուժը հայտնվել է սպառնալիքի տակ: Այդ նպատակով, ամերիկացիները  դուրս են գալիս Իրաքի Ղաեմ, Ալղիրե և k 1 ռազմաբազաներից և տեղափոխվում Այն ալ Ասադ ռազմաբազա, որն ավելի անվտանգ է ու պաշտպանված:

Երրորդ հերթին, Իրաքում դեռևս տարաձայնություններ կան կառավարության ձևավորման հարցում և Ադել Աբդուլ Մահդիի կառավարությունը շարունակում է գործել:

Այսպիսով, հավանական է, որ զորուժի տեղաշարժերի միջոցով, ԱՄՆ-ը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Իրաքի իշխանությունների վրա՝ նոր կառավարություն զամելու կապակցությամբ:

Եվ վերջապես, ԱՄՆ-ը նպատակ չունի լայնածավալ հարձակումներ իրականացնել Իրաքի դիմադրության ուժերի դեմ: Վերջին ամիսներին, ամերիկյան զորուժի դեմ Իաքի դեիմադրության ուժերի իրականացրած հարձակումների հետևանքով, զոհվել են երկու ամերիկացի և մեկ բրիտանացի զինծառայողներ:

Հետևաբար, հավանական է, որ ամերիկացիները, զորուժի տեղաշարժերի միջոցով փորձում են միաժամանակ թեթև հարձակումներ իրականացնել իրաքյան խմբերի դեմ, որպեսզի և անպատասխան չթողնեն ամերիկյան զորուժի դեմ իրականացված հարձակումները և միաժամանակ նախազգուշացնեն իրաքյան խմբերին, զերծ մնալ հետագա հարձակումներից:

Այսպիսով, կարելի է  եզրակացնել, որ անկախ նրանից, թե ընդհանրապես ինչ նպատակներ ունի ԱՄՆ-ը Իրաքում, իր գործողություններով, Վաշինգտոնը խախտում է Իրաքի ինքիշխանությունը, ավելացնում այդ երկրում տիրող անապահովոությունն ու սպառնում իարքյան խմբավորումներին, մասնավորապես  Հաշդ ալ Շաբիին, որն Իրաքի կառավարության վերահսկողությամբ գործող խմբավորում է: