Թրամփը փորձում է սրել տարածաշրջանի լարվածութունը՝ մեղադրանքներ ուղղելով Իրանի դեմ /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i118890-Թրամփը_փորձում_է_սրել_տարածաշրջանի_լարվածութունը_մեղադրանքներ_ուղղելով_Իրանի_դեմ_ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դոնալդ Թրամփը, Թվիթերում արած գարռման մեջ հայտարարել է, որ Իրանը և այդ երկրին կապված խմբավորումները, նպատակ ունեն հարձակումներ իրականացնել Իրաքում ամերիկյան զորուժի և ռազմաբազաների դեմ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Ապրիլ 02, 2020 08:52 Asia/Tehran
  • Թրամփը փորձում է սրել տարածաշրջանի լարվածութունը՝ մեղադրանքներ ուղղելով Իրանի դեմ /ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դոնալդ Թրամփը, Թվիթերում արած գարռման մեջ հայտարարել է, որ Իրանը և այդ երկրին կապված խմբավորումները, նպատակ ունեն հարձակումներ իրականացնել Իրաքում ամերիկյան զորուժի և ռազմաբազաների դեմ:

ԱՄՆ նախագահը, նախօրեին, իր թիվթերյան էջում, առանց որևէ ապացույց ներկայացնելու, գրել էր. «Ըստ տեղեկությունների և հետախուզության տրամադրած տվյալների, Իրանը կամ նրա վստահված ուժերը, պլանավորում են անակնկալ  հարձակում իրականացնել Իրաքում ԱՄՆ-ի զորուժի և ամերիկյան կառույցների դեմ: Եթե այդպես լինի, Իրանը շատ ծանր գին կվճարի»:

Հատկանշական է, որ վերջին օրերին Պենտագոնն Իրաքում իրականացնում է զորուժի  ակտիվ տեղաշարժեր և տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատերազմի: Իրաքյան ու ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը առաջիկայում հարձակումներ իրականացնի իրաքյան խմբավորումների դիրքերի վրա:

Վերջերս, Իրաքի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Քարիմ Ալավին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի վերջին քայլերի հիմնական նպատակը Ադնան  Ալզարաֆիին վարչապետ նշանակելն է և հավանական է, որ ԱՄՆ-ը հարձակումներ իրականացնվի իր ընդդմադիր խմբավորումների դեմ:

Այս հարցն ավելի է կարևորվում՝ հաշվի առնելով հունվարին Իրաքի խորհրդարանում հաստատված բանաձևը, որում  ամերիկյան ուժերին կոչ է արվում դուրս գալ այդ երկրից: Վերջին օրերին, ԱՄՆ-ը Իրաքում տեղակայված իր երեք ռազմաբազաներից դուրս է բերել իր զորուժը և տեղափոխել Այն ալ Ասադ և Էրբիլ ռազմաբազաներ, որտեդղ տեղակայվել են նաև Patriot  հրթիռային համակարգերը: Այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ, Սենտքոմը նշել է, որ համակարգերի տեղակայումն իրականացվել է ի պատասխան կոալիցիոն ուժերի դեմ իրականացված վերջին հարձակումների և Բաղդադի հետ համաձայնեցված կարգով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ուժերը մեծացրել են իրենց ռազմական տեղաշարերը և հետախուզական թռիչքները Իրաքի տարածքում: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ  ԱՄՆ-ն նպատակ ունի առաջիկայում հարվածել է Հաշդ ալ Շաբիի զինյալներին: Այսինքն՝  ԱՄՆ-ն չի պատրաստվում անարձագանք թողնել իր ռազմակայանների դեմ իրականացված վերջին հարձակումներտ և պատասխան հարվածներ է հասցնելու Հաշդ ալ Շաբիի տարբեր խմբերի դեմ: Այդ նպատակի համար, ԱՄՆ-ը իր զուրուժը դուրս է բերում խոցելի տարածքներից:

Այս քայլը երկու նպատակ ունի `վրեժ լուծել Բաղդադի հյուսիսում գտնվող Ալ-Թաջի ռազմաբազայի վրա վերջին հարձակման համար, որի հետևանքով սպանվեցին ԱՄՆ-ի և Բրիտանիայի երեք զինծառայողներ, ինչպես նաև թուլացնել Հաշդ ալ Շաբիի ժողովրդականությունը, որը դեմ է Իրաքում Վաշինգտոնի ռազմական ներկայությանը: Միացյալ Նահանգներն ամեն գնով փորձում է պահպանել իր ռազմական ներկայությունը Իրաքում, հակառակ այդ երկրի կառավարության և ժողովրդի ցանկություններին, և այդ նպատակի համար, փորձում է վնասել դիմադրության խմբերին, որոնք կտրականապես դեմ են Վաշինգտոնի կողմից Իրաքի օկուպացիային:

Վերլուծաբանները ասում են, որ եթե Թրամփի վարչակազմը ռազմական նոր գործողություն սկսի Իրաքում, այդ երկրում և Իրանում տիրող ներկա վիճակի  և կորոնավիորւսի պանդեմիայի ֆոնին, դա ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանում ԱՄՆ-ի զորուժի, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում ԱՄՆ շահերի համար: