Մեկնաբանություն. Դոնալդ Թրամփն անտեսել է կորոնավիրուսի վտանգի վերաբերյալ բոլոր նախազգուշացումները
Չնայած կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում ու սկսել տարածվել այդ երկրից, այսօր վիրուսի տարածման կենտրոնը դարձել է ԱՄՆ-ն:
Իսկ պատճառը Դոնալդ Թրամփի կառավարության անփութությունն էր և համավարակի վերաբերյալ նախազգուշացումներն անտեսելը:
New York Times- ը հայտնում է, որ ԱՄՆ առողջապահության նախարարը կորոնավիրուսի տարածումից շաբաթներ առաջ, բազմիցս նախազգուշացրել է Թրամփին ՝ պանդեմիայի բռնկման և դրա սպառնալիքի մասին:
Մինչև մարտի 13-ը Թրամփը պաշտոնապես չէր հայտարարում այդ երկրում կորոնավիրուսի տարածման ու դրա սպառնալիքի մասին: Սակայն մարտի 13-ին նա երկրում ազգային արտակարգ դրություն հայտարարեց: Ավելի ուշ, Սպիտակ տունը գործադրեց սոցիալական հեռավորության ծրագիրը, որը գործելու է մինչև 2020թ ապրիլի վերջ:
Կանխատեսումների համաձայն, ԱՄՆ-ի կառավարության անփութության հետևանքով, կորոնավիրուսի զոհ կարող է դառնալ ավելի քան երկու միլիոն մարդ, իսկ երկրի տնտեսությունը՝ կանգնել պատմության մեջ ամենախոշոր անկման վտանգի առջև:
Թրամփն անտեսեց պաշտոնյաների նախազգուշացումները, կորոնավիրուսը համեմատելով ՃՏՊ-ների և սեզոնային գրիպի հետ և հերքելով վիրուսի դեմ պայքարի համար ազգային ծրագրի գործադրման անհրաժեշտությունը:
Մեջբերելով ՃՏՊ-ների և սեզոնային գրիպի հետևանքով այդ երկրում ամեն տարի գրանցվող մահերի վիճակագրությունը, Թրամփը հայտարարեց, որ նման թվերի պատճառով, երկրում երբեք արտակարգ դրություն չի հաստատվել: Թրամփը միտումնավոր կերպով անտեսեց ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում: կորոնավիրուսի պանդեմիայի սպառնալիքը:
Թրամփի մեծ թվով ընդդիմադիրներ և առողջապահության ոլորտի մեծ թվով մասնագետներ, դատապարտեցին կորոնավիրուսի վտանգն անտեսելու և դրա դեմ պայքարի համար համապատասխան քայլեր չձեռնարկելու Թրամփի որոշումը, նշելով, որ արդյունքը եղավ կորոնավրուսային հիվանդության հետևանքով գրանցված մահերի մեծ թիվը:
ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն, այս պահին ԱՄՆ-ը համարվում էէ կորոնավիրուսի պանդեմիայի կենտրոնը: Ներկա դրությամբ, Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան կես միլիոն դեպք: Մահացել է ավելի քան 20 հազար մարդ:
Եվ նույնիսկ այս ճգնաժամային իրավիճակում, Թրամփը հայտարարում է, որ իրավիճակը պետք է հնարավորինս արագ կարգավորվի և տնտեսական գործունեությունը վերսկսվի: Թրամփը 2020-ի մարտի վերջին ասաց, որ երկրում տնտեսական գործունեության երկարատև դադարեցման հետևանքները կարող են ավելի վատ լինել, քան կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները:
Տպավորություն է ստեղծվոմ, որ Թրամփը քաղաքացիների առողջությունից ավելի շատ, մտահոգված է առաջիկա նախագահական ընտրություններում ձայներ չհավաքելու կապակցությամբ: Իրականում, Դոնալդ Թրամփը, չձեռնարկելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ քայլեր, դարձավ մարդկային մեծ թվով զոհերի ու երկրի տնտեսական անկման պատճառ: Եվ ամերիկացիները պետք է կարողանան տալ նրա եսասիրական որոշումների պատասխանը: