Մեկնաբանություն. Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների նախանական արդյունքները
(last modified Thu, 16 Apr 2020 07:52:48 GMT )
Ապրիլ 16, 2020 12:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրությունների նախանական արդյունքները

Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Ազատ հայրենիք» կուղակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ստանալով 39860 քվե:

Ապրիլի 13-ին անցկացված ընտրություններում, Մասիս Մայիլյանը, ստանալով ձայների 1.12 տոկոսը, զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայկական ԶԼՄ-նեորը հայտնել էին, որ ընտրություններին մասնակցել է Ղարբաղի բնակաիչների 2.15 տոկոսը:  Ղարաբաղի ընտրական կենտրոնական հանձնաժողովի տնօրենը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 45 տոկոսը:

Ակնհայտ է, որ ցանկացած երկրում տեղի ունեցող ընտրություններում ժողովրդի բարձր մասնակցության դեպքում  ըտրության արդյունքներն ավելի ճիշտ են լինում: 

Բաքվի կառավարության պաշտոնատարները կոչ են անում Ղարաբաղը կցել Ադրբեջանին ու շեշտում են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ իրենց նպատակների իրականացման համար դիմել ռազմական միջոցների:

Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը նախորդ շրջանների նման անօրինական է համարել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Չնայած Բաքվի կառավարության ու տարածաշրջանի որոշ պետությունների արձագանքներին, կասկած չկա, որ Ադրբեջանի բռնագրավված տարածքներում ցանկացած ընտրության անցկացում  կարող է սրել տարածաշրջանային ու միջազգային ճգնժամերը: Հատկապես այն պայմաններում, երբ Ղարաբաղի հայ դիվանագետներն ու էլիտան այս շրջանում ցանկացած ընտրության անցկացումը համարում են անկախ երկրի հիմնադրման գործընթաց:

Այս անգամ ԼՂ  դիվանագետների ու կուսակցությունների մեջ ընտրապայքարը ավելի լուրջ է եղել քան նախորդ շրջաններում:

Միևնույն ժամանակ, 2018թ. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանի ու Ղարաբաղի դիվանագետների միջև  որոշ անհամաձայնություններ են առաջացել  և թվում է թե Հայաստանը շահում է այս անհամաձայնություններից:

Ադրբեջանի քաղաքական փորձագետները այս երկրի կառավարությանը հորդորել են  կիրառելով Ղարաբաղի ու Հայաստանի միջև տարաձայնությունների սրման մեթոդը, հօգուտ Ադրբեջանի լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Ընդհանուր առմամբ չնայած վերջերս Ղարաբաղում անցկացված նախագահական ու խորհրդարանական շուրջ տարածված ասեկոսեներին, պետք է ասել, որ Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում իշխելու է մի մարդ, ով առավել քան երբևէ ճնշելու է Ադրբեջանի Հանրապետությանը: