Մեծ քսանյակ խոստովանել է առողջապահական համակարգի թուլության մասին
G-20 խմբի երկրների առողջապահության նախարարները տեսակոնֆերանսի ընթացքում քննարկելոով կորոնավիրուսի ճգնաժամի գլոբալ հետևանքները, ընդգծել են ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի թուլությունը:
Նրանք հայտարարել են, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումն ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի թուլության արդյունքն է: Հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ Covid-19 հիվանդությունը շարունակում է զոհեր խլել աշխարհում և դրա դեմ պաքյարի նպատակով, երկրները կիրառում են խիստ սահամնափակումներ:
Այս տվյաների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 394 հազարի: Մահվան դեպքերը հասել են ավելի քան 164 հազար 900- ի: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրոսով վարակմվելու 764 հազար դեպք: ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը կտրուկ աճել է, հասնելով 40 հազարի: ԱՄՆ-ը այս պահին ամենաշատնէ տուժել կորոնավիրուսի պանդեմիայից
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով աշխարհի շատ երկրներ հայտնվել են դեղորայքի և բժշկական պարագաների աննախադեպ ճգնաժամի պայմաններում: Այս թերությունները հատկապես նշանակալի են եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում: Շատ դեպքերում, համապատասխան հնարավորությունների բացակայությունը մեծացրել է մահացության ծավալները: Օրինակ ՝ Իտալիայում, Իսպանիայում և Միացյալ Նահանգներում արհեստական շնչառության սարքերի պակասը հանգեցրել է կորոնավիրուսի հիվանդների մահվան դեպքերի աճին: Բժիշկների և բուժքույրերի բավարար քանակի բացակայությունը, լաբորատոր սարքավորումների պակասը, համապատասխան հիվանդանոցային մահճակալների և բժշկական սարքավորումների բացակայությունը, ինչպիսիք են հագուստը և ձեռնոցները և առողջապահական չափազանց մեծ ծախսերը, հանգեցրել են մահացության դեպքերի աճին:
Եվրոպայում և Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց, որ այդ երկրներն առողջապահական ոլորտում շատ թույլ են: Չնայած Եվրոպայում կան տարբեր ապահովագրական ընկերություններ, որոնք վճարում են բժշկական ծախսերը, սակայն եվրոպական քաղաքացիների մեծամասնությունը բարձր գնի պատճառով, չեն կարող օգտվել այդ ծառայությունից: Մյուս կողմից, շատ երկրներում սոցիալական ապահովագրությունը չի բավարարում մարդկանց կարիքները:
Միացյալ Նահանգներում բարձրացել է նաև բժշկական համակարգի նկատմամբ քննադատությունը:
Ինտեգրված սոցիալական ապահովության համակարգի և բուժման համակարգի բացակայությունը, բուժման բարձր գինը, դասակարգային բացը և աղքատների քանակը, ինչպես նաև ռասայական խտրականությունը հանգեցրել են կորոնավիրուսի զոհերի թվի աճին:
Չիկագոյի քաղաքապետ Լոռի Լայթֆութն ասել է, որ սևամորթները կազմում են քաղաքում կորոնավիրուսի զոհերի 70 տոկոսը: Սրանք միակ թվերը չեն, այլ այն մարդկանց թիվը, ովքեր զոհվել են կորոնավիրուսի պատճառով: Սրանք այն ընտանիքները և համայնքներն են, որոնց կյանքի վրա ազդել է այս հիվանդությունը: Չիկագոն մի քանի օրվա ընթացքում չի կարող ազատվել առողջապահության ոլորտում առկա տասնամյակների անհավասարությունից:
Չնայած կորոնան սպառնալիք է, որը խլել բազմաթիվ մարդկանց կյանքը, այնուամենայնիվ, թվում է, որ գլոբալ և տարածաշրջանային համագործակցության միջոցով կառավարությունների առողջապահության համակարգին ուշադրություն դարձնելով և բյուջեների հատկացոմով նաև կարիքների և ժողովրդագրական կարիքների և պայմանների հիման վրա հնարավոր է հաղթել կորոնավիրուսին: