Թուրքիան քննադատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, մի հաղորդագրություն տարածելով, քննադատել է 1915 թ. Ապրիլի 24-ի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ելույթը և այն համարել է քաղաքական հայտարարություն՝ ուղղված Անկարայի դեմ:
Թուրքիայի կառավարությունը, ժխտելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը ընդգծել է. «Այս հայտարարությունները Անկարայի տեսանկյունից ոչ մի հիմք չունեն»:
Սա առաջին անգամ չէ, որ Անկարայի պաշտոնյաները հակզդեցություն են ցուցաբերում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ մի այլ երկրի հայտարությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում և հատկապես Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական միջամտությունից ի վեր այդպես է եղել:
Իսկ այդ ընթացքում, եվրոպական որոշ կառավարություններ և Լատինական Ամերիկայի երկրներ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են հերքել այդ փաստը: Թուրքիայի բողոքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի վերջերս հնչեցրած հայտարարությունների դեմ հնչում է այն պայմաններում երբ վերջին տարիների ընթացքում աշխարհի 40 երկրներ խորհրդարաններ պաշտոնապես ճանաչել են Օսմանյան կայսրության կոմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը:
Հաշվի առնելով ներկա պայմանները, անհավանական է թվում, որ Անկարայի իշխանությունները երկարաժամկետ հեռանկարում կկարողանան դիմակայել Հայոց ցեղասպանություն ճանաչման գործընթացին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում կրկին օգտագործել է Մեծ Եղեռն տերմինը։ ԱՄՆ նախագահի հայտարարությունը ցույց է տալիս, որ Սպիտակ տան ղեկավարները շարունակում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ այդ երկրին վերահսկելու համար:
Վաշինգտոնի կառավարության պաշտոնյաները փորձում են մեկ անգամ ևս համոզել Թուրքիային հետևել Արևմուտքի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) քաղաքականությանը, հատկապես Սիրիայում և Իրաքում:
ԱՄՆ-ն նախկինում փորձել է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությանը: ԱՄՆ-ի Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին ասել է.«Մենք ուզում էինք այս բանաձևն ընդունել Սառը պատերազմի ժամանակ, սակայն մեզ ասացին, որ Թուրքիան գեոպոլիտիկական կարևոչ դիրք ունի: Պարսից ծոցի պատերազմի ժամանակ նրանք ասացին, որ մենք ունենք Թուրքիայի կարիքը: Իսկ հիմա ասում են, որ ամերիկյան զորուժն օգտվում է Թուրքիայի Ինջերլիքի ռազմաբազայից»:
Թուրք փորձագետ դոկտոր Ասադուլլա Աթարին, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին օրինագծի հաստատման վերաբերյալ կարծում է. «Հանրապետականների և դեմոկրատականների տարաձայնությունները հանգեցրին ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը»:
Չնայած Անկարայի պաշտոնյաների դիմադրությանը, դժվար թե թուրք պաշտոնյաները կարողանան դիմադրել աշխարհի տարբեր երկրների պահանջներին, որոնց մեծ մասը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցներն են: