Մեկնաբանություն. ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն արգելափակել է Իրան օրաթերթի առցանց տիրույթը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119864-Մեկնաբանություն._ԱՄՆ_գանձապետական_դեպարտամենտն_արգելափակել_է_Իրան_օրաթերթի_առցանց_տիրույթը
ԱՄՆ կառավարությունն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում ջանքեր է գործադրում նաև իրանական ԶԼՄ-ների աշխատանքին խոչընդոտելու ուղղությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 27, 2020 08:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ գանձապետական դեպարտամենտն արգելափակել է Իրան օրաթերթի առցանց տիրույթը

ԱՄՆ կառավարությունն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում ջանքեր է գործադրում նաև իրանական ԶԼՄ-ների աշխատանքին խոչընդոտելու ուղղությամբ:

Այս շրջանակում, Իրանի պաշտոնական օրթերթը համարվող «Իրան» օրաթերթի կայքը iran-newspaper.com-ը արգելափակվել է ԱՄՆ գանձապետարական դեպարտամենտի (OFAC) կողմից:

Ապրիլի 25-ին «Իրան» օարթերթը հաղորդել է, որ ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի արտաքին ֆիանսների կառավարման գարսնեյկան արգելափակել է օրաթերթի կայքէջը և դրա ենթակայության տակող գործող մի շարք այլ օրաթերթերի այդ թվում՝  Iran Daily, Al Vafagh, Iran Sepid և «Մարզական Իրան» թերթի կայքէջերի աշխատանքը: Օրաթերթը, որն ունի 25 տարվա անբցյալ, բողոքել է այս կապակցությամբ:

Թրամփի կառավարությունն  ըստ երևույթին այսպիսով փորձում է թույլ չտալ, որպեսզի իրանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեն: Դա այն դեպքում, երբ տեղեկատվական տեխնոլոգիայի ժամանակաշրջանում այդ քայլը անհեթեթություն է: Այսօր մեդիադաշտում առկա է բազմազանություն, սկսած համացանցից մինչև, արբանյակային հեռուստատեսւթյուն և ռադիո:

Ըստ երևույթին, այսպիսով Վաշինգտոնը փորձում է թույլ չտալ, որպեսզի տարբեր հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումները ներկայացվեն  աշխարհին:

Իհարկես, սա առաջին անգամը չէ, երբ ԱՄՆ-ը նման քայլի է դիմում: Թրամփի կառավարության ջանքերն այսքանով չեն սահմանափակվում: Վաշինգտոնը փորձում է արգելել նաև իրանցի պաշտոնյաների ու պետական մարմինների հասանելիությունը սոցցանցերին, որպեսզի այդպիսով սոցցանցերի օգտատերերը որևէ շփում չունենան ԻԻՀ պաշտոնյաների հետ, նրանց դիրքորշումները տարբեր հարցերի շուրջ իմանալու նպատակով:

ԱՄՆ պետքարտուղարության Իրանի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, մի շարք սոցիալական ցանցերից, այդ թվում նաև Twitter-ից, Facebook-ից ու Instagram-ից պահանջել է արգելափակել իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների էջերը: Իհարկե Իրանի ԱԳ  նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի այս քայլը: Ապրիլի 26-ին, Իրանի ԱԳ նախարարությունն իր թվիթերյան էջում հրապարակելով Ֆարս, IRIB գործակալությունների և Իրանի մամուլի ասոցիացիայի պատկերները, հայտարարել է. «ԻԻՀ խստորեն դատապարտում է իրանական ծառայությունների աշխատանքին խոչընդոտելու ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի քայլը  որը հակասում է խոսքի ազատության կոնվենցիային»:

Հայտարարության մեջ ասված է. «Իրանական մեդիային լեռցնելու Վաշինգտոնի քայլն ԱՄՆ-ին իջեցրել է մինչև միջազգային օրենքները խախտող երկրի մակարդակի»:

Այնուամենայնիվ պետք է ասել, որ Թրամփի կառավարության ոչ ադեկվատ քայլերը և Իրանի նկատմամբ ճնշումները Թեհրանին չեն ստիպել հանձնվել Վաշինգտոնի անօրինական պահանջներին, և արժանացել են միջազգային քննադատության: