Մեկնաբանություն- Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը կանխելու Պոմպեոյի պլանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i119880-Մեկնաբանություն_Իրանի_զենքի_էմբարգոյի_չեղարկումը_կանխելու_Պոմպեոյի_պլանը
ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի սպառազինության էմբարգոն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2020 14:17 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը կանխելու Պոմպեոյի պլանը

ՀԳՀԾ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի համաձայն, Իրանի սպառազինության էմբարգոն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին:

New York Times- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նշելով, որ Վաշինգտոնը եղել է Իրանի միջուկային համաձայնագրի մասնակիցներից, փորձում է ՄԱԿ-ի ԱԽ-ի դեմ ճնշում բանեցնել՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու և նույնիսկ խստացնելու նպատակով: Ծրագրի համաձայն, ԱՄՆ-ը պնդում է, որ Վաշինգտոնը  օրինականորեն դեռևս անդամակցում է միջուկային գործարքին և նպատակ ունի  օգտագործել ձգանի մեխանիզմի սպառնալիքը, որով կարող է վերականգնել ՀԳՀԾ-ից առաջ Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:  Եթե Անվտանգության խորհրդում զենքի էմբարգոն չերկարաձգվի, որպես ՀԳՀԾ-ի անդամ Վաշինգտոնն այդ իրավունքն կարող է օգտագործել և նախագծի գործադրման դեպքում, Իրանի դեմ լայնածավալ պատժամիջոցները, հակապես նավթի վաճառքի և բանկային գործարքների ոլորտներում, վերադարձվելու են մինչև 2015թ եղած վիճակին:: Այդ քայլը, կարծես, Վաշինգտոնի բարդ ռազմավարության մի մասն է, որով ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի վրա ճնշում գործադրելով, ստիպել երկարաձգել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից սահմանված զենքի էմբարգոն կամ պատժամիջոցները: Փաստորեն, Վաշինգտոնը վախենում է Իրանի պաշտպանության ուժի ամրապնդումից, և այդ պատճառով, հակառակ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի, պահանջում է երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:

Այս նախագծի համաձայն, Դոնալդ Թրամփի  կառավարությունը ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հաստատել, Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետը, որի համաձայն Իրան զենքի ներմուծումն ու արտահանումը հինգ տարով արգելվում է, ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո Իրանը կկարողանա զենք գնել արտասահմանյան երկրներից կամ զենք արտահանել: 4 + 1 խմբի անդամներից ոչ մեկը չի բողոքել Իրանի զենքի էմբարգոյի չեղարկման դեմ: Այդ երկրներն ԱՄՆ-ի անհանգստությունն անհիմն են համարում:  Մասնավորապես Ռուսաստանը համոզված  է, որ Վաշինգտոնի պահանջները ապօրինի  և անհիմն են:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն ժամանակավոր  է և ժամկետն ավարտվում է 2020 թվականի հոկտեմբերին: Թրամփի վարչակազմը փորձում է պահպանել զենքի էմբարգոն Իրանի նկատմամբ, այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, պատժամիջոցների պատճառով, ՄԱԿ-ի կողմից արգելված զենքեր չի գնել  և հենվելով ներքին ուժերի և հնարավորությունների վրա՝ մեծ քայլեր է ձեռնարկել ցամաքային, օդուժի, ծովուժի,  հրթիռային և Էլեկտրոնային սարքավորումների և տարբեր տեսակի զենքերի նախագծման և արտադրության մեջ և նույնիսկ զենք արտահանել: