Մեկնաբանություն.Մերկելն զգուշացրել է Էրդողանին.«Եվրոպայի հետ խնդիր կունենաք»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i123589-Մեկնաբանություն.Մերկելն_զգուշացրել_է_Էրդողանին._Եվրոպայի_հետ_խնդիր_կունենաք
Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության սրման ֆոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրը վարում է Եվրամիության հերթական նախագահությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրան ասել է.«Դուք ոչ միայն Հունաստանի, այլ ողջ Եվրոպայի հետ խնդիր կունենաք»:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հուլիս 28, 2020 18:59 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Մերկելն զգուշացրել է Էրդողանին.«Եվրոպայի հետ խնդիր կունենաք»

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության սրման ֆոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրը վարում է Եվրամիության հերթական նախագահությունը, Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նրան ասել է.«Դուք ոչ միայն Հունաստանի, այլ ողջ Եվրոպայի հետ խնդիր կունենաք»:

Թուրքիան և Հունաստանը ունեն տարածքային ու սահմանային  խոր տարաձայնություններ: Անցած քանի տասնամյակների ընթացքում  ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրները նույնիսկ ռազմական բախումներ են ունեցել: Հունաստանը Եվրամիության անդամ է, իսկ Թուրքիան այս միությանը անդամակցելու թեկնածու: Այդ պատճառով երկու երկրները բազմաթիվ  նկատառումներ ունեն, ինքնազսպվածության և փափուկ ուժի միջոցով միմյանց  նկատմամբ ճնշում գործադրելու համար: Թուրքիայի   և  Հունաստանի  միջև լարված իրավիճակ է  ստեղծվել Միջերկրական ծովում առկա գազի ու նավթի բնական  պաշարների շուրջ:

Անցած շաբաթ  Թուրքիան սեյսմիկ հետազոտությունների նպատակով  նավ է ուղարկել Միջերկրական ծով, բնական գազի հորատման աշխատանքներ սկսելու համար: Հունաստանը կոշտ է արձագանքել  Թուրքիայի այդ քայլին և իր բանակը  մարտական պատրաստվածության է բերել: Ավելի վաղ ԵՄ-ի անդամ Կիպրոսը Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի   հորատման աշխատանքներ իրականացնելով Թուրքիայի խիստ քննադատությանն ու բողոքին է արժանացել: Թուրքիան միակ երկիրն է,որ  կողմ է Կիպրոս կղզու մասնատմանը և պաշտոնապես ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը:

Անգելա Մերկելն արձագանքել է Հունաստանի ու Թուրքիայի տարաձայնությանը, ինչը վկայում է Եվրամիության ու Թուրքիայի միջև առկա խոր տարաձայնության մասին:

Այն բանից հետո, երբ Եվրամիությունը կասեցրեց այդ միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ  բանակցությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անկախ դիրքորոշում որդեգրեց Եվրամիության նկատմամբ: Սիրիայում Թուրքիայի քաղաքականության  ուղղությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի և ԻԼԻՊ-ին աջակցելու առանցքից շեղվելը և  Իրանի, Ռուսաստանի ու Դիմադրության  առանցքի կողմն անցնելը Եվրամիության հետ հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականությաններն են եղել: Եվրոպա մեկնող փախստականների առաջ սահմանների բացելն ու փակելը ևս եղել է Թուրքիայի կողմից ԵՄ-ի նկատմամբ գործադրվող ճնշման լծակը: 

ԵՄ-ի հետ Թուրքիայի տարաձայնության վերջին դեպքը վերաբերում է Լիբիայում Էրդողանի վարած քաղաքականություններին: Եվրամիությունը քննադատել է Լիբիայի հարցերով Թուրքիայի ռազմական միջամտությունը, ընդգծելով, որ Անկարան բացահայտորեն խախտում է Լիբիայի զենքի էմբարգոն:

Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան ընդգծել են, որ Լիբիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը շարունակվելու դեպքում, Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Անկարայի դեմ:

Եվրամիությունն Թուրքիայի դեմ օգտագործում է ճնշման բոլոր միջոցները Լիբիայում և հյուսիսային Աֆրիկայում այդ երկրի քաղաքականությունը փոխելու համար: Այդ պատճառով Անգելա Մերկելն ի տարբերություն անցյալին, որ փորձում էր մեղմել Թուրքիայի ու Հունաստանի միջև տարաձայնությունները, հստակորեն զգուշացրել է Էրդողանին՝ Միջերկրական ծովում առկա գազի ու նավթի բնական  պաշարների արդյունահանման կապակցությամբ: 
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio