Մեկնաբանություն - Կովկասյան տարածաշրջանում ավելի շատ են զորավարժություններ անցկացվում
(last modified Wed, 09 Sep 2020 14:12:05 GMT )
Սեպտեմբեր 09, 2020 18:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Կովկասյան տարածաշրջանում ավելի շատ են զորավարժություններ անցկացվում

Բազմաթիվ զորավարժությունների անցկացումը ոչ միայն խաթարել է Հարավային Կովկասում և Արևելյան Միջերկրական ծովում ապրող ժողովուրդների անդորրը, այլև հանգեցրել է տարածաշրջանում անապահովությանը:

Ադրբեջանի  և  Թուրքիայի 12-օրյա համատեղ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիան հերթական անգամ զորավարժություններ է անցկացրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Հայաստանը և Ռուսաստանը նույնպես վարժանքներ են անցկացվել նաև Թուրքիայի սահմանի մոտ:

Վերլուծաբանները նշում են, որ զորավարժությունները տարածաշրջանի կառավարություններին խրախուսելու են զենք գնել:

Ակնհայտ է, որ նման ռազմական քայլերի արդյունքը լինելու է տարածաշրջանի կառավարությունների և ժողովուրդների և նյութական կապիտալի ներգրավումը սպառազինական մրցավազքի մեջ: 

Ռազմական ծախսերի ավելացումը զգալիորեն կնվազեցնի զարգացող երկրների ժողովուրդների կենսամակարդակը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանացկանյանը «Ինտերֆաքս» -ին տված հարցազրույցում անդրադառնալով ադրբեջանա-հայկական հակամարտության ընթացքում Անկարայի կողմից Բաքվին սատարելու  և  Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը խոչընդոտելու քայլերին հավելել է.«Թուրքիայի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է այդ երկրների  և տարածաշրջանի համար»:

Թուրքիան  ապակայունացնող քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում և դա լուրջ մտահոգություններ է առաջացնում: Անկարան իր գործողություններով շարունակում է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այդ  իսկ պատճառով Հայաստանը փորձում է բարելավել սահմանների անվտանգությունը՝   համագործակցելով իր դաշնակիցների հետ:

Հայաստանի ատրգործնախարարի խոսքերը վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտությունը դադարեցնելու համար, Հայաստանը փորձում է կրճատել Հարավային Կովկասում Թւորքիայի տեղաշարժերը:

Թուրքիայի կառավարությունը Միջերկրական ծովի արևելյան մասում զորավարժություններ անցկացնելով փորձում է Հունաստանին  հեռացնել նավթի և գազի հայտնաբերման աշխատանքներից: Ի պատասխան հույն գործընկերոջ այն պնդմանը, որ Արևելյան Միջերկրածովյան զորավարժություններում օգտագործվել է իրական զենք  Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այդ երկրի բանակի զորավարժություններն անցկացվում են    ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Հարավային Կովկասի և Արևելյան Միջերկրական ծովի թշնամական երկրների կողմից անցկացված բազմաթիվ զորավարժություններից կարող ենք եզրակացնել, որ դա խթանում է տարածաշրջանային կառավարությունների միջև բռնության և անվստահության ավելացմանը:

Կասկած չկա, որ տարածաշրջանի անկայոնությաունը բխում է տարածաշրջանից դուրս գտնվող օտարերկրյա պետությունների շահերից և  տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդներն են, որ չպետք է թույլ տան արտատարածաշրջանային  երկրները  որոշեն նրանց ճակատագիրը  քանի որ նրանք  մեծ շահեր են վաստակում այս անկայուն իրավիճակից: