Ինչ ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի ճնշումներն ԱՄՀ-ի վրա
Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենն ասել է, որ ԱՄՀ-ն պետք է պատասխանի Իրանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցներ ստանալու համար հիմնադրամին ուղղված պահանջին և զերծ մնա ԱՄՆ-ի քաղաքական ճնշումներից ու լոբբիստական խաղերից:
Չորեքշաբթի օրը, նշելով, որ Իրանը կարողացել է հենվելով իր իսկ օրինական աղբյուրների վրա համապատասխան քայլեր կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում, Աբդոլնասեր Հեմաթին հավելել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Իրանին հասանելի չեն արտերկրում գտնվող իր ֆինանսները»:
Երկրում կորոնավիրուսի տարածումից հետո Իրանը ԱՄՀ-ին վարկի դիմում ներկայացրեց, սակայն ԱՄՆ-ի հակադրությամբ ու միջամտությամբ Իրանի անունը հանվեց ԱՄՀ-ից վարկ ստացող պետությունների ցանկից: Արդեն 8 ամիս է անցնում Իրանում կորոնավիրուսի տարածումից, սակայն ԱՄՀ-ն դեռևս չի կատարել Իրանի պահանջը:
Կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի գագաթնակետին ԱՄՆ-ն խստացրեց Իրանի ժողովրդի դեմ գործադրվող պատժամիջոցները ու նույնիսկ արգելեց դեղերի մուտքն Իրան ու միաժամանակ արգելափակեց որոշ երկրներում Իրանի ֆինանասական օրինական աղբյուրներին հասանելիությունը:
ԱՄՆ-ի այս քայլը միակողմանիության մոտեցման ևս մեկ դրսևորում է, որ ուղղակիորեն թիրախավորել է իրանցիների կյանքն ու առողջությունը: ԱՄՆ-ի այս քայլը նաև համարվում մարդու իրավունքների սկզբունքների խախտում:
Միջազգային հանրությունը ակնկալում է, որ միջազգային անկախ կառույցները քայլեր ձռնարկեն ԱՄՆ-ի միակողմանիության դեմ, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի զգայուն ժամանակաշրջանում վարկաբեկում ու հեղինակազրկում է ԱՄՀ-ին:
ԱՄՀ-ն երեք կարևոր պարտականություն ունի, առաջինը հիմնադրամի անդամ 189 երկրների տնտեսական ու ֆինանսական զարգացումներին հետևելն է, երկրորդը՝ հիմադրամին անդամակցող երկրներին խորհրդատվությունը և երրորդը ֆինանսական դժվարությունների առջև հայտնված երկրներին օգնելն ու կարճաժամկետ վարկեր տրամադրելը:
Այն պայմաններում, երբ տարբեր երկրներում դեռ շարունակվում է կորոնավիրուսի պանդեմիան, համատեղ համագործակցությունն ու ֆինանսական օգնությունը համարվում են անհրաժեշտությունը սահման չճանաչող վիրուսի դեմ պայքարում հաջողության հասնելու համար և այս ընթացքում պատժամիջոցները չպետք է խոչընդոտեն մարդասիրական նպատակներով իրականացվող առևտրական գործունեությունները:
Կորոնավիրուսի դեմ պայքարը ավելացրել է երկրների ծախսերը և այս մահացու վիրուսի դեմ պայքարելու համար անհրաժեշտ են նոր ֆինանսական աղբյորներ և այստեղ է, որ իմաստավորվում է ԱՄՀ-ի հատուկ դերակատարությունը, որ պիտի վարկեր տրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարող անդամ երկրներին:
Չնայած որ ԱՄՀ-ն ազդեցություն է կրում ԱՄՆ-ի քաղաքական ճնշումներից ու պատժամիջոցներից, Իրանում գիտական հասարակության ու գիտելիքահենք ընկերություննեի ջանքերի շնորհիվ արտադրվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցներն ու սարքավորումները այդ թվում վիրուսի բացահայտման թեստերն ու արհստական շնչառական սարքավորումները:
Իրանն ԱՄՀ-ի հիմնադիր անդամներից է և միջազգային հանրության հետ գտնվում է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Անշուշտ ԱՄՀ-ի օգնությունն ու համագործակցությունը իր ադեցությունը կը թողնի այս պայքարի որոկի վրա և արդյունքում ավելի արդյունավետ կդարձնի Կովիդ-19-ի դեմ գլոբալ պատերազմը:
Այնպես ինչպես Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը վերջերս դիմելով ԱՄՀ-ի տնօրենին շեշտել է.«Կորոնավիրուսը գլոբալ ճգնաժամ է և գլոբալ համագործակցության կարիքը երբեք այսքան խիստ չի եղել և ոչ մի երկիր ապահովագրված չէ այս ճգնաժամից, միթե այն ժամանակ, երբ բոլոր երկրները ապահովված լինեն»: