Մեկնաբանություն - Իրանի գերագույն առաջնորդի տեսակետը՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ
(last modified Wed, 04 Nov 2020 08:20:07 GMT )
Նոյեմբեր 04, 2020 11:50 Asia/Tehran

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը տարածաշրջանային մակարդակով շուրջ մտահոգություններ է առաջացրել :

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, երեկ հեռուստատեսային ելույթում ասել է. «Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի»:

Այաթոլլահ Խամենեին անդրադարռնալով ղարաբաղյան հակամարտությանն ասել է. «Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի: Ադրբեջանի տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայերի անվտանգությունը պետք է պահպանվի»:

Նա հավելել է. «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին: հակառակ դեպքում նրանք: Եթե ​​նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»:

Հհակամարտության վերաբերյալ Իրանի առաջնորդի հայտարարությունն արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ և տրամաբանական դիրքորոշումը հին վերք դարձած այս հակամարտության վերաբերյալ, որը կարող է հանգեցնել ավելի մեծ լարվածության, եթե խաղաղ լուծում չունենա:

Այդ առումով, պետք է հաշվի երկու կարևոր կետ. Նախ, այս հակամարտության սրումը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը. Եվ երկրորդը հակամարտությունը  պետք է լուծվի պահպանելով կողմերի տարածքային ամբողջականությունը՝ միջազգային հարաբերությունները կարգավորող սկզբունքների շրջանակներում:

Այդ նպատակով, հակամարտության հենց սկզբից, Իրանի Իսլամական Հանրապետությունը սկսեց իր ջանքերը դրա լուծման ուղղությամբ: Այդ շրջանակում, անցյալ շաբաթ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով Իրանի հատուկ ներկայացուցիչ  Սեյեդ Աբբաս Արաղչին, այցելեց Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման Իրանի նախաձեռնությունը: Իրանի նախաձեռնության մեջ ընդգծվում է  Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ տալու և փոքրամասնությունների իրավունքների և հումանիտար իրավունքի պաշտպանությունը: Իրանի նախաձեռնության մյուս հիմնաքարը տարածաշրջանային մոտեցումն է և տարածաշրջանում ազդեցիկ երկրների մասնակցությունը  հակամարտության լուծման գործընթացին:

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լայնածավալ պատերազմի վերածվեց 1988-ի փետրվարին և տևեց մինչև 1994-ի մարտ ամիսը:  Հակամարտության հենց սկզբից Եվրոպան Միացյալ Նահանգները սկսեցին դրա լուծմանն ուղղված գործողությունները և ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, սակայն այս տարիների ընթացքում բոլոր այդ նախաձեռնությունները չեն կարողացել նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Փորձը ցույց է տվել, որ արևմտյան երկրները, տարբեր դրդապատճառներով, իրենց շահերը տեսնում են տարածաշրջանի երկրների ճգնաժամի մեջ: Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը բացառություն չէ այս կանոնից, և դրա շարունակումը միանշանակ «վնասակար է» ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հակամարտող կողմերի ազգային շահերի համար:

 

 

Պիտակ