Մեկնաբանություն. ԱՄՆ-ում Ընտրական կոլեգիայի նիստի նախօրեին վիճակը լարված է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129681-Մեկնաբանություն._ԱՄՆ_ում_Ընտրական_կոլեգիայի_նիստի_նախօրեին_վիճակը_լարված_է
Դեկտեմբերի 12-ին, նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել Վաշինգտոնում և ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում: Ոստիկանությունը փորձել է կանխել բախումները, սակայն ապարդյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2020 07:56 Asia/Tehran

Դեկտեմբերի 12-ին, նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել Վաշինգտոնում և ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում: Ոստիկանությունը փորձել է կանխել բախումները, սակայն ապարդյուն:

Նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններից հետո երկրորդ անգամ բողոքի ակցիա անցկացնող Թրամփի կողմնակիցները վանկարկել են «Դադարեցրեք գողությունը», Թրամփի համար ևս  չորս տարվա նախագահություն պահանջելով: Ցուցարարներն ընդգծել են, որ դեմոկրատները, համատարած կեղծիքների միջոցով, գողացել են Թրամփի հաղթանակը: Սա վկայում է, որ Թրամփի կողմնակիցներն ընտրել են հենց նրա քաղաքականությունը՝ բողոքելու ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ և մտադիր չեն դադարեցնել ցույցերը: Բողոքները սկսվել են  ԱՄՆ Գերագույն դատարանի վերջերս կայացրած որոշումից հետո: Սա հանգեցրել է բախումների շարունակմանը և խռովությունների ակտիվացմանը:

Մինչ այժմ ԱՄՆ-ում չի եղել նման իրավիճակ, երբ այս մասշտաբի աջակցություն է ցուցաբերվում ընտրակեղծիքների վերաբերյալ  գործող նախագահի պահանջին: Այս իրավիճակն ավելի շատ նման է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում այն ​​երկրներում, որտեղ ժողովրդավարությունը ինստիտուցիոնալացված չէ: Եվ զարմանալի է, որ դա տեղի է ունենում ԱՄՆ-ում, մի երկրում, որն իրեն համարում է  ժողովրդավարությա առաջատար և հպարտանում է իր ժողովրդավարական ինստիտուտներով և դրանցում ժողովրդի ներգրավվածությամբ:

Չնայած  ԱՄՆ Գերագույն դատարանի վերջերս կայացրած որոշումից հետո, որը մերժեց Տեխասիում Թրամփի ընտրական շտաբի ներկայացրած հայցը՝ վերահաշվարկելու ձայները և փոխելու ընտրությունների արդյունքները,  Ջորջիա, Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում, Թրամփի հայցերը շարունակում են քննարկվել:  «Մենք նոր ենք սկսել ճակատամարտը», - շաբաթ երեկոյան,  արձագանքելով բողոքի ցույցերին, Թվիթերում արած գրառման մեջ նշել է Թրամփը: Նա հավելել է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Վաշինգտոնի փողոցներ՝ դադարեցնելու այն, ինչ նա անվանել է «գողություն»:

Այսպիսով, ակնկալվում է, որ նույնիսկ եթե Ընտրական կոլեգիան  դեկտեմբերի 14-ին կայանալիք նիստում հայտարարի  դեմոկրատական ​​թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը, Թրամփը չի հրաժարվի իր պահանջից և կդիմի իր կողմնակիցների օգնությանը և կխրախուսի  համատարած բողոքներն ու բռնությունները: Թրամփի   համակիրներից մեկը «Հպարտ տղաներ» խումբն է՝ ֆաշիստական ​​և նեոֆաշիստական ​​ծայրահեղական  խմբավորում, որը խրախուսում է բռնությունները: Ընտրական հակամարտության շարունակությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար, որը ներկայումս պայքարում է կորոնավիրուսի տարածման աննախադեպ ժգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, որոշ ապացույցներ, ներառյալ 126 հանրապետական ​​օրենսդիրների աջակցությունը Տեխասի վերջին խնդրագրին, ենթադրում են, որ նույնիսկ եթե հայտարարվի  Բայդենի հաղթանակը և կազմավորվի նրա վարչակազմը, Կոնգրեսում  հանրապետականները կիրականացնեն ​​սաբոտաժներ ՝ ուղղված նրա քաղաքականության և գործողությունների դեմ: Այդ իրավիճակում, բայդենի առջև կծառանան բազմաթիվ մարտահրավերներ և խոչընդոտներ, ինչը կսրի  երկրում առկա լարվածությունը: