Մեկնաբանություն. Ռուսաստանը կարևորում է Իրանի հետ տեխնիկական և ռազմական համագործակցությունը
Ռուսաստանը, որպես 4 + 1 կարևոր անդամ, չնայած Միացյալ Նահանգների խիստ հակազդեցությանը, միշտ շեշտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի դրույթների կատարման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Իրանի զենքի էմբարգոյի վերացումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը ընդգծել է Իրանի ու Ռուսաստանի միջեւ տեխնիկական ու ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Նա ասել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տեխնիկական-ռազմական ոլորտում Իրանի հետ համագործակցության սահմանափակումներ չկան, և երկու երկրներն այս ոլորտում համագործակցելու իրավունք ունեն»:
«Ռուսաստանը,որն անկասկած իրավունք ունի ապահովել իր պաշտպանական կարողությունները տեխնիկական և ռազմական համագործակցություն ունի Իրանի հետ, հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Մոսկվան կարևորում է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանումը», - ասել է նա:
Ռուսաստանը, որպես ԱՄՆ մրցակից գերտերություն, միշտ քննադատել է Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունը, որը հիմնված է բացառապես այդ երկրի շահերի և նպատակների վրա: Դրա լավագույն դրսևորումը եղել է Թրամփի վարչակազմի հարկադրական և իռացիոնալ դիրքորոշումը Իրանի զենքի էմբարգոն շարունակելու կյապակցությամբ: Այս պահանջը բավարարելու համար, Վաշինգտոնը 2019-ից հոգեբանական պատերազմ սկսեց Իրանի դեմ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս պնդել է, որ Իրանի զենքի էմբարգոյի ավարտը զենքի մրցավազք կառաջացնի տարածաշրջանում, կամրապնդի Իրանի և նրա դաշնակիցների տարածաշրջանային հզորությունը և կվտանգի Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը: Թրամփի վարչակազմը նաև իր ջանքերը կենտրոնացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին համոզելու՝ Վաշինգտոնի պահանջները կատարելու հարցում և Անվտանգության խորհրդին ներկայացրեց բանաձևի նախագիծ, որով կոչ էր արվում շարունակել Իրանի զենքի էմբարգոն:
Այնուամենայնիվ, Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը դեմ էին դրան: Այս մեծ ձախողումից հետո Թրամփի վարչակազմը Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հիմնարար պայմանների խախտման պատրվակով փորձեց վերականգնել միջազգային պատժամիջոցները Իրանի դեմ ՝ պնդելով, որ դեռ ՀԳՀԾ-ի անդամ է: Բայց Անվտանգության խորհուրդը ի վերջո մերժեց այդ քայլը: Այնուամենայնիվ, Թրամփի վարչակազմը միակողմանի պնդում է, որ պատժամիջոցները գործում են 2020 թվականի սեպտեմբերի 20-ից, մի հարց որը հանդիպել է համաշխարհային անտեսման:
Ըստ էության, ոչ մի երրորդ երկիր իրավունք կամ լիազորություն չունի միջամտելու ինքնիշխան երկրների երկկողմ հարաբերություններին: Այսպիսով, Ռուսաստանը և Իրանը, իրենց շահերի և նպատակների շրջանակներում, իրավունք ունեն ունենալ ռազմական և սպառազինական հարաբերություններ:
Ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի խոսքով՝ միջազգային օրենքների համաձայն Իրանի հետ զենքի համագործակցության արգելք չկա և Ռուսաստանն ընդգծում է այս կարևոր հարցը:
Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է զենք վաճառել Իրանին զենքի էմբարգոյի ավարտից հետո: Մինչդեռ, զենքի տարբեր տեսակի պատժամիջոցների բախվելու պատճառով, Իրանը վերջին 40 տարիների ընթացքում կարողացավ մեծ քայլեր ձեռնարկել ներքին ինքնաբավության և տարբեր տեսակի զենքերի մշակման ոլորտում: