Մեկնաբանություն. Իտալիան չեղարկել է սաուդյան կոալիցիային հրթիռների վաճառքի լիցենզիան
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i132272-Մեկնաբանություն._Իտալիան_չեղարկել_է_սաուդյան_կոալիցիային_հրթիռների_վաճառքի_լիցենզիան
Կորոնավիրուսի պանդեմիայի օրերին Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ պատերազմի շարունակվելը բողոքի ալիք է բարձրացրել աշխարհի շատ երկրների քաղաքացիական կազմակերպությունների շրջանում: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները մեծացրել են ճնշումը եվրոպական պետությունների վրա, որոնք ապահովում են սաուդյան կոալիցիայի զենքը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2021 12:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իտալիան չեղարկել է սաուդյան կոալիցիային հրթիռների վաճառքի լիցենզիան

Կորոնավիրուսի պանդեմիայի օրերին Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենի դեմ պատերազմի շարունակվելը բողոքի ալիք է բարձրացրել աշխարհի շատ երկրների քաղաքացիական կազմակերպությունների շրջանում: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները մեծացրել են ճնշումը եվրոպական պետությունների վրա, որոնք ապահովում են սաուդյան կոալիցիայի զենքը:

Այդ շրջանակում, Իտալիայի կառավարությունը չեղարկել է սաուդյան կոալիցիային հրթիռների վաճառքի լիցենզիան և հայտարարել է, որ զենքի վաճառքի նոր լիցենզիաներ չի արձակելու սաուդյան կոալիցիայի համար:

2015թ. մարտի 26-ին, Եմենի դեմ պատերազմն սկսվելով, եվրոպական երկրները մինչ օրս հարյուրավոր միլիոն դոլարի զենք ու զինամթերք են վաճառել Սաուդյան Արաբիային ու այդ երկրի դաշնակիցներին և կարևոր դերակատարություն են ունեցել այդ երկրի զորայիններին վերապատրաստելու գործում:

ՄԱԿ-ի հաղորդման համաձայն, ներկայումս աշխարհում Եմենի պատերազմն ամենամեծ մարդկային աղետն է համարվում:

Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան Սաուդյան Արաբիային եվրոպական զենք մատակարարող ամենակարևորներից են, իսկ ԱՄՆ-ը վերջին տարիների ընթացքում զենքի վաճառքի ամենամեծ գործարքներն է կնքել Սաուդյան Արաբիայի հետ: Այնուամենայնիվ, Եմենի պատերազմից ավելի քան 5 տարի անց, այս անհավասար պատերազմում շարունակվում է Եմենի ժողովրդի դաժան սպանությունը:

Այս բոլորն այն դեպքում, երբ եվրոպական պետությունները միշտ հայտարարել են, որ պաշտպանում են մարդու իրավունքները և համաշխարհային խաղաղությունը, և այդ երկրներից մի քանիսը ներառվել են այդ նպատակներն իրագործելու համար սահմանված օրենսդրության մեջ: Բայց գործնականում այդ երկրներն իրենց այլ կերպ են պահում:

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Զահրա Սոլթանեն այդ կապակցությամբ ասել է.«Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է միջազգային ասպարեզում ներկայանալ որպես խաղաղության և արդարության պաշտպան, բայց Եմենի պատերազմում նրա ներկայությունը, այդ դաժան կատակի վերջին օրինակն է: Բրիտանիան խորապես ներգրավված է Եմենի պատերազմում և առաջնորդում է Եմենի աղտալի վիճակի շարունակվելը:

Չնայած Եվրոպան Եմենի պատերազմում զենքի գլխավոր վաճառողներից է եղել, սակայն վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ը մեծ դեր է ունեցել Սաուդյան Արաբիային զենքի ապահովման հարցում: Հետևաբար Եմենում իրավիճակը սրվելու պատճառով, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Բայդենի կառավարությունից պահանջել է դադարեցնել սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին: Այդ պահանջը ԱՄՆ-ի նոր վարչակազմին դրդեց ժամանակավորապես դադարեցնել ԱՄԷ-ին F-35 կործանիչների և Սաուդյան Արաբիային կառավարվող ռումբերի վաճառքը:

Եմենի քաղաքական գերագույն խորհրդի անդամ Մոհամմեդալի Ալ-Հուսին այդ կապակցությամբ գրել է, որ Սաուդյան Արաբիային ու Էմիրություններին զենքի վաճառքի դադարեցումը խնդրի լուծում չէ և ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները պատասխանատու են Եմենի ժողովրդի սպանության և նրանց դեմ ահաբեկչական գործողությունների հարցով»:

Թվում է, որ ԱՄՆ-ը և եվրոպական կառավարությունները, անկախ խաղաղության և մարդասիրության ժեստերից և կարգախոսներից, այժմ պետք է դադարեցնեն Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին զենքի վաճառքը `հարգելով խաղաղասեր հասարակության կարծիքը, որպեսզի ավարտվի Եմենի դեմ անհավասար պատերազմը: