Մեկնաբանություն. Իրանի գիտական առաջընթացն ավիատիեզերային ոլորտում՝ խոհեմ պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրանի նորագույն Zul-Janah համակցված արբանյակակիրը հաջողությամբ գործարկվել է:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է. «Երկրի ամենահզոր կոշտվառելիքային շարժիչով հագեցած արբանյակակրի գործարկումը և այդ շարժիչի տեխնոլոգիային հասանելիությունը կարևոր ձեռքբերում է տիեզերական ոլորտում և տեղի է ունեցել առաջին անգամ»:
Նա հավելել է. «Տեխնիկական բնութագրի տեսանկյունից, արբանյակակիրն ունի երեք առանձնահատկություն, որոնց շնորհիվ մրցունակ է աշխարհում: Արբանյակակիրն ունի կոշտ վառելիքի երկու փուլ և հեղուկ շարժիչով մեկ փուլ: Փոխադրողն ունակ է 500 կմ հեռավորության վրա ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ»:
Այս տեխնոլոգիայի հիմնական գործառույթը արբանյակների օգտագործումն է և տիեզերական կայանների միջոցով փոխանցվում է բնական վտանգների մոնիտորինգի համար անհրաժեշտ տեղեկությունը: Այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել բնական աղետներից առաջ, ընթացքում և դրանից հետո: Ներկայումս տիեզերական գործակալության ստեղծած հիմքերով, երկրում հնարավոր է դարձել տիեզերական տեխնոլոգիաներից օգտվելով որոշ վտանգների մոնիտորինգի իրականացումը:
Ներկայումս տիեզերական գիտությունների ոլորտում իրանցի գիտնականների արձանագրած հաջողություններով, Իրանը տիեզերական գիտության մեջ աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է հայտնվել:
Անցած տարի Իրանին հաջողվեց արբանյակների արձակման հարցում կարևոր քայլ կատարել, իսկ տեղական արբանյակներ կառուցելով և իր առավելագույն ներքին հզորությունը օգտագործելով, երկիրը կարողացավ առաջընթաց արձանագրել և կենտրոնանացավ արբանյակակիրների վրա, որպեսզի կարողանա հասանելիություն ունենալ արբանյակային կատարյալ ցիկլին:
Ներկայումս արբանյակների արձակման կայանների կառուցման տեխնոլոգիայի տրապեոտւմ է 6 երկիր, իսկ տիեզերական բազայի զարգացման տեսանկյունից Իրանը հաջորդ երկիր է համարվում:
Չնայած ԱՄՆ-ի կողմից կիրառվող առավելագույն պատժամիջոցներին և ճնշմանը, գիտական առաջընթացի և զարգացման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը վկայում է այն մասին, որ Իրանը երկրի գիտական զարգացման գործընթացը չի դադարեցնի ստերի և արտասահմանյան լրատվամիջոցների կեղծ հաղորդումների պատճառով: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Իրանի գիտական և հետազոտական արբանյակը պատրվակ են ծառայեցրել Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք ներկայացնելու համար: Սակայն այդ կարողությունները գիտական բնույթ ունեն և վկայում են այն մասին, որ Իրանի ժողովուրդն արժանի է առաջընթացի և զարգացման:
Անդրադառնալով պատժամիջոցներին, Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին ասել է.«Մեր երիտասարդները սովորել են շարունակել իրենց ճանապարհը այս սահմանափակումներով: Հետևաբար այս պատժամիջոցները ոչ մի նոր պայման չեն առաջադրել մեզ համար: Չնայած բոլոր սահմանափակումներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը հասանելի է դարձել տիեզերական տեխնոլոգիաների ամբողջական ցիկլը: Արբանյակի նախագծումը և կառուցումը, դրա արձակումը, տվյալների ստացումը և ստացված տվյալների օգտագործումը կազմում են այս տեխնոլոգիայի ամբողջական ցիկլը»:
Իրանական արտադրության Zul-Janah համակցված արբանյակակրի հաջող արձակումը մեկ անգամ ևս Իրանի ժողովրդի թշնամիներին ապացուցեց, որ ԻԻՀ գիտական աշխատանքները ոչ միայն չեն դադարել, այլև հաջողությամբ ու թափով շարունակվում են: