Մեկնաբանություն. ՆԱՏՕ-ն հրաժարվում է այս պահին դուրս գալ Աֆղանստանից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i133688-Մեկնաբանություն._ՆԱՏՕ_ն_հրաժարվում_է_այս_պահին_դուրս_գալ_Աֆղանստանից
2020-ի փետրվարին Դոհայում Դոնալդ Թրամփի և թալիբների միջև համաձայնագրի կնքումից ետո, ԱՄՆ-ն սկսեց իր ուժերի դուրսբերումը պատերազմից տուժած երկրից: Բայդենի վարչակազմը մտադիր է փոխել այդ որոշումը: ՆԱՏՕ-ն նույնպես այս կապակցությամբ այլ դիրքորոշում է որդեգրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2021 09:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՆԱՏՕ-ն հրաժարվում է այս պահին դուրս գալ Աֆղանստանից

2020-ի փետրվարին Դոհայում Դոնալդ Թրամփի և թալիբների միջև համաձայնագրի կնքումից ետո, ԱՄՆ-ն սկսեց իր ուժերի դուրսբերումը պատերազմից տուժած երկրից: Բայդենի վարչակազմը մտադիր է փոխել այդ որոշումը: ՆԱՏՕ-ն նույնպես այս կապակցությամբ այլ դիրքորոշում է որդեգրել:

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը կախված է թալիբների կողմից բռնությունների դադարեցումից: Նա նշել է. «Մեզանից որևէ մեկը չի ցանկանում Աֆղանստանում մնալ նախատեսվածից ավելի շատ: Սակայն մենք այդ երկրից դուրս չենք գա, մինչև հարմար ժամանակը գա: Աֆղանստանն ահաբեկիչների համար երբեք չի դառնա մեր երկրների դեմ հարձակվելու հենակետ»:

Նա թալիբենրին կոչ է արել դադարեցնել բռնությունները:

Ամեն օր անվտանգության ավելի խորը ճգնաժամի մեջ հայտնվող Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս չգալու վերաբերյալ հայտարարությունն ավելի պարզ է դառնում, եթե հաշվի առնենք դաշինքի ընդհանուր քաղաքականությունը և փոփոխվող իրավիճակը:

Ինչպես ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամների, այնպես էլ Աֆղանստանի կենտրոնական կառավարության տեսակետից, այդ երկրից դաշինքի ուժերի դուրսբերման պայմանը թալիբների կողմից բռնությունների դադարեցումն է, որը սակայն տեղի չի ունեցել:

Եվ մյուս կողմից, թալիբների կողմից Աֆղանստանում պատերազմի շարունակումը վկայում է, որ Վաշինգտոնի հետ այդ խմբավորման կնքած պայմանագիրն ըստ երևույթին չեղարկվել է: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցիչ Ստեֆանո Պոնտեկորվոյի ասելով. «Քանի դեռ կա անհրաժեշտություն, կազմակերպությունը շարունակելու է իր ներկայությունն Աֆղանստանում և այդ կապակցությամբ պետք է որոշում կայացնի պաշտոնական Քաբուլը»:

Իրականում, Թալիբանը ցանկանում է շարունակել Աֆղանստանի պատերազմը, ներկայացնելով այնպիսի պայմաններ, ինչպես՝ օտարերկրյա ուժերի լիարժեք դուրսբերումն այդ երկրից և նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը, քաջատեղյակ լինելով, որ դա հնարավոր չէ: Այդ պատճառով, ՆԱՏՕ-ն ու Եվրոպան, թալիբներին մեղադրում են Աֆղանստանում տիրող ներկա իրավիճակի մեջ:

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից 2021 թվականի հունվարի 21-ին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ թալիբների բռնի գործողությունները, բացի աֆղանցիներին վնասելուց,  որոնք տասնամյակներ տևող պատերազմի և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանգնած են տնտեսական ու սննդի անվտանգության մարտահրավերների առջև, այլ նպատակ չի հետապնդում: 

Մյուս խնդիրը, որը հանգեցրել է  ԱՖղանստանից զորուժի դուրսբերման հարցում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կարծիքի փոփոխությանն այդ երկրի անվտանգության իրավիճակը գնահատելու ժամանակ, Թրամփի վարչակազմի ու կազմակերպության միջև առկա տարաձայնությունն էր և ԱՄՆ նախկին նախագահի պնդումը մինչև 2021թ մայիս այդ երկրից ամերիկյան զորուժը դուրս բերելու որոշման վրա:

Սակայն Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո, Վաշինգտոնի դիրքորոշումը փոխվել է և այդ երկրի կառավարությունն ընդգծում է Աֆղանստանում ամերիկյան զորուժի ներկայությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ թալիբների կողմից տրված խոստումը չկատարելու պատճառով:  

Այս պահին, Աֆղանստանի վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դիրքորոշումները մոտեցել են: Այսպիսով, քանի դեռ ԱՄՆ-ն իր զորուժը դուրս չի բերել Աֆղանստանից կամ դանդաղեցրել է այդ գործընթացը, ՆԱՏՕ-ն  պետք է զերծ մնա այդ երկրում իր զորուժի կրճատմանն ուղղված որևէ քայլից: