Մեկնաբանություն. Սաուդյան Արաբիան զենքի խոշորագույն ներկրողն է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136024-Մեկնաբանություն._Սաուդյան_Արաբիան_զենքի_խոշորագույն_ներկրողն_է_աշխարհում
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, 2012-2016 թվականներին, 2011-2015 թվականների համեմատությամբ, Սաուդյան Արաբիան 61 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2021 07:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Սաուդյան Արաբիան զենքի խոշորագույն ներկրողն է աշխարհում

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն, 2012-2016 թվականներին, 2011-2015 թվականների համեմատությամբ, Սաուդյան Արաբիան 61 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը:

Սաուդյան Արաբիայի վերաբերյալ այս զեկույցը կարելի է բաժանել երկու մասի:

Նախ՝ զեկույցի համաձայն,  2016-2020 թվականների ընթացքում, աշխարհում զենքի ներմուծման ամենամեծ աճը գրանցվել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Իսկ այդ ժամանակահատվածում, զենքի ամենախոշոր ներկրումն իրականացրել է Սաուդյան Արաբիան՝ 2011-ից 2015 թվականների համեմատ, 61 տոկոսով ավելի:

Երկրորդ՝ նույն ժամանակահատվածում,  Միացյալ Նահանգները եղել է զենքի ամենախոշոր արտահանող, որի շուրջ կեսը, կամ՝  47 տոկոսը բաժին է ընկել Արևմտյան Ասիային: Սաուդյան Արաբիան ներկրել է Արևմտյան Ասիա մուտք գործած զենքի 24 տոկոսը: Ռիադի  գնած զենքի 79 տոկոսն ամերիկյան է եղել, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների բնույթի ամսին:

Ըստ այս վիճակագրության, Սաուդյան Արաբիայի կառավարության ծախսերի գերակշիռ մասը կազմում է ռազմական բյուջեն: Ուստի հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը, որ զարգացող երկրների շրջանում Սաուդյան Արաբիան ունի ամենաբարձր ռազմական ծախսերը:

Առաջին պատճառը Եմենի դեմ պատերազմն է:  Անատոլու լրատվական գործակալությունն այս կապակցությամբ հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի բյուջեի վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եմենի դեմ պատերազմի սկզբից և վերջին հինգ տարիների ընթացքում, այդ երկրի ռազմական ոլորտի ծախսերը գերազանցել են կրթության և առողջապահության ոլորտի ծախսերը: Փաստորեն, Եմենի դեմ պատերազմը  Ռիադի ռազմական ծախսերի աճի պատճառն է: Ալե Սաուդի ընտանիքը համոզված է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության կանխումը հնարավոր է իրականացնել պատերազմի և միջամտության միջոցով: Մյուս կողմից, սակայն, պատերազմն ու միջամտություններն այդ  երկրի ծախսերի մեծացման, բյուջեի դեֆիցիտի և սաուդցիների տնտեսական խնդիրների մեծացման հիմնական պատճառներն են: 

Մյուս պատճառն այն է, որ այս ընտանիքն իր իշխանության պահպանման գրավականը համարում է օտարերկրյա աջակցությունը: Այս կախվածությունն այնքան մեծ է, որ Ջամալ Խաշողջիի սպանության գործով Մուհամեդ բեն Սալմանի նկատմամբ արտաքին ճնշման պայմաններում, գահին հասնելու նրա հնարավորությունը վտանգված է:  Բացի այդ, նույն կախվածության պատճառով, սաուդյան գերդաստանը ստիպված է իր եկամուտների զգալի մասը հատկացնել արևմտյան տերություններից զենքի գնմանը: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս վիրավորել է Ալե Սաուդին, նշելով, որ եթե ԱՄՆ-ը դադարեցնի Սաուդյան Արաբիային աջակցությունը, այդ երկիրը կկանգնի անվտանգության մարտահրավերների առջև: ԱՄՆ-ից Սաուդյան Արաբիայի ներկրած զենքի մեծ ծավալը, կամ ընդհանուր ներկրված զենքի 79 տոկոսը վկայում է այն մասին, որ այդ երկիրն իր անվտանգության ապահովումը տեսնում է ԱՄՆ-ի աջակցության մեջ: Նման մեծ քանակությամբ զենքի գնումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռիադն արտաքին սպառնալիքի չի դիմագրավում, սակայն այդ երկրի ռազմատենչ քաղաքականությունը Ռիադի հասցեին ուղղված   սպառնալիքների պատճառ է դառնում:

Ի վերջո պետք է ասել, որ մինչ 2016-ից 2020 թվականներին, 2011-ից 2015 թվականների համեմատ, Սաուդյան Արաբիայի զենքի ներմուծումն աճել է շուրջ 61 տոկոսով, ԱՄԷ-ի զենքի ներմուծումը նույն ժամանակահատվածում կրճատվել է 37 տոկոսով: ԱՄԷ-ն Սաուդյան Արաբիայի ամենակարևոր գործընկերն է Եմենի դեմ պատերազմում: