Մեկնաբանություն. ՀԳՀԾ-ի վերածնունդը՝ Եվրոպայի ու Բայդենի կառավարության «մեղրամսի» փակուղում
(last modified Fri, 26 Mar 2021 06:53:32 GMT )
Մարտ 26, 2021 11:23 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՀԳՀԾ-ի վերածնունդը՝ Եվրոպայի ու Բայդենի կառավարության «մեղրամսի» փակուղում

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հինգշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ արձագանքելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններին, նշել է. «ՀԳՀԾ-ն վերակենդանացնելուն ուղղված քայլերը բազմիցս աղավաղված են ներկայացբվել և փորձ է արվել փոխել զոհի ու հանցագործի տեղերը»:

ՀԳՀԾ անդամ եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների հետ վերջերս կայացած հանդիպումից հետո, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ՀԳՀԾ-ի վերակենդանացման հարցում «գնդակն Իրանի դաշտում է», հավելելով, որ Վաշինգտոնն ու Եվրոեռյակը համաձայնագրի ապագայի հարցում համամիտ են, սակայն Իրանը նախընտրել է չհամագործակցել:

ԱՄՆ-ի ո Եվրոեռյակի դիրքորոշումը լիովին համահունչ է Թրամփի վարկաչազմի քաղաքականությանը: Սակայն այն ժամանակ գոնե, Եվրոպան գնում էր մի ճանապարհով, որը հեռացնում էր Թրամփի վարչակազմից, և ընդգծում, որ Վաշինգտոնը պետք է առանց նախապայմանի վերադառնբա ՀԳՀԾ:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի և ԱՄՆ-ի ընդհանուր դիրքորոշումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Եվրոպան, ԱՄՆ-ից անկախ որոշում կայացնելու կամք չունի և նույնիսկ հավատարիմ չէ նրան, ինչն անվանում է «համաշխարհային դիվանագիտության ձեռքբերում» և ի վիճակի չէ վերակենդանացնել ՀԳՀԾ-ն՝ Միացյալ Նահանգների կամքից անկախ:

Սակայն եվրոպացիներչի անգործությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ նրանք, գիտենալով, որ Իրանը կատարել է իր պարտավորությունները, փորձում են Թրամփի ու Պոմպեոյի քաղաքականությանը համահունչ, փոխել զոհի ու հանցագործի տեղերը:

Այս կապակցությամբ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Թվիթերում արած գրառման մեջ հեգնանքով անդրադառնալով Եվրոպայի ու Բայդենի վարչակազմի «մեղրամսին», գրել է. «Նպատակ չունենք  խանգարել որևէ մեկի «մեղրամսին», սակայն ըստ երևույթին, Պոմպեյի ոճով դիվանագիտությունը շարունակվում է: Բարեկամական խորհուրդ Եվրոեռյակին և Եվրամիությանը. Մի քիչ համարձակ եղեք»:

Եվրոեռյակը ՀԳՀԾ-ի վերակենդանացման հարցում քայլում է Բայդենի կառավարությանը համաքայլ, այն դեպքում, երբ ուրիշների նկատմամբ ամերիկացիների օրինախախտ և հարկադրանքի գործադրման վրա հիմնված վերաբերմունքը չի սկսվել Դոնալդ Թրամփից և չի ավարտվել նրանից հետո: Թրամփի դարաշրջանը դաս է եվրոպացիների համար, քանի որ Բայդենի ամերիկյան դիվանագիտության գրականությունը փոփոխությունը  չի ​​նշանակում նաև այդ երկրի հարկադրանքի քաղաքականության և խոստմնազանցության ավարտ:

Նման իրավիճակում, ՀԳՀԾ-ի վերակենդանացումը ուղիղ կապի մեջ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքակաանության հետ և հարկադրական քայլերը չեն կարող իրավիճակը փոխել հօգուտ նրանց: Իսկ Իրանը շարունակելու է շարժվել ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր անփոփոխ քաղաքականուրթյան ուղղությամբ:

Առավելագույն ճնշման, տնտեսական պատերազմի և ամերիկյան բարգավաճման պայմաններում, Իրանն առավելագույն զսպվածություն ցուցաբերեց ՀԳՀԾ-ն  վերակենդանացնելու հարցում, և այսօր «գնդակը Եվրոպայի և Միացյալ Նահանգների դաշտում է»: Միջուկային գործարքը վերակենդանացնելու միակ ուղին այն է, որ Եվրոպան և Բայդենի վարչակազմը հեռանան Թրամփի ոճի դիվանագիտությունից և կատարեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Իսկ ՀԳՀԾ-ի հարցով ձգձգումներն ու նման նման այլ քայլերը որևէ արդյունք չեն ունենալու, ինչպես եղավ նաև Թրամփի օրոք: