Մեկնաբանություն- Իլհամ Ալիևի կառավարության հետ Իսրայելի ռեժիմի համագործակցությունները շարունակվում են
Իսրայելի ցեղապաշտ ռեժիմը շարունակում է Իլհամ Ալիևի կառավարության հետ համագործակցությունը՝ Ադրբեջանի տարածքների վերակառուցման ուղղությամբ:
Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպան Ջորջ Դիքը հայտարարել է Ղարաբաղի հարակից ազատագրված տարածքներում հատուկ նախագծերում Սիոնիստական ռեժիմի մասնակցության մասին:
ARB 24 լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բաքվում Սիոնիստական ռեժիմի դեսպանն ասել է.«Հիմա ժամանակն է Ադրբեջանի ազատագրված տարածքներում կենտրոնանալ մեծ ծրագրերի վրա, և Իսրայելն անհամբեր սպասում է Հարավային Կովկասում մասնակցելու Ադրբեջանի վերակառուցման աշխատանքներին»:
Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր, Ադրբեջանի պաշտոնատարները հայտարարում են, թե որ երկրները կմասնակցեն վերակառուցման աշխատանքներին:
Օրինակ, անցած երկու ամիսների ընթացքում, Բաքվի պաշտոնատարները, հատկապես Իլհամ Ալիևը, բազմիցս ընդգծել են Թեհրանի մասնակցությունը ղարաբաղյան տարածքների վերակառուցման գործընթացին: Բաքվի պաշտոնատարները նաև կարևորում են Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան տարածքների վերակառուցման գործընթացում: Իրականում, պետք է ասել, որ Սիոնիստական ռեժիմի մի պաշտոնյա, Ադրբեջանի պաշտոնատարների տեսակետները չներկայացնելով, առաջ է քաշում այդ քաղաքների վերակառուցման գործում մասնակցության հարցը:
Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ իսրայելցի դիվանագետները մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանում և չեն անհանգստանում իրենց հայտարարությունների հետևանքների համար: Ամեն դեպքում, պետք է ասել, որ Իլհամ Ալիևի կառավարության հարաբերություններն Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ ընդլայնվում են մի իրավիճակում, երբ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը միշտ հակառակ է արտահայտվել այդ հարաբերություններին: Մասնավորապես, Սիոնիստական ռեժիմը մերժվում է աշխարհի շատ մուսուլման պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, պաղեստինցի երեխաների, ծերերի, կանանց ու տղամարդկանց դաժան սպանության համար:
Հարկ է նշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկու հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ոլորտում, հիմնարար խնդիր է անվստահության առկայությունը երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների միջև: Այս առումով կարող ենք անդրադառնալ որոշ թշնամիների, հատկապես Իսրայելի ռասիստական ռեժիմի շուրջօրյա ջանքերին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու ուղղությամբ: Իսրայելի ռեժիմը միշտ ձգտել է ամրապնդել անվստահությունը երկու հարևան երկրների միջև: Որպես օրինակ, կարող ենք անդրադառնալ Սիոնիստական ռեժիմի որոշ լրատվամիջոցների, այդ թվում ՝ «Իսրայել Հայում» թերթի սադրիչ հոդվածին:
Այդ օրաթերթն անցած տարի մի հոդվածում գրել է.«Հայերը 1993թ. գրավել են Լելե թեփե՝ Վարազաթումբ բլուրը և այնտեղ չնվաճվող դիրքեր ստեղծեցին, սակայն ազերի զինվորականները մոտավորապես 20 րոպեում ազատագրեցին այդ տարածքը»:
Իրականում, նման սադրիչ հոդված հրապարակելու Սիոնիստական ռեժիմի նպատակն է Հարավային Կովկասի ժողովուրդների ու պետությունների միջև սրել լարվածությունն ու թշնամանքը: Իսրայելի ռեժիմը Ադրբեջանի հետ համագործակցությունը պայմանավորել է Հայաստանի հետ թշնամությամբ: