Իրանի ժողովուրդն ընտրում է նախագահին
Հունիսի 18-ին, առավոտյան ժամը 7:00-ից, Իրանի ողջ տարածքում մեկնարկել են Իրանի նախագահական 13-րդ և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունները, նաև Իսլամական խորհրդարանի և առաջնորդության բանիցմացների խորհրդի միջշրջանային ընտրությունները:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ուրբաթ առավոտյան ժամը 7-ին, քվեարկել է հանգուցյալ իմամ Խոմեյնու հոսեյնեյում գտնվող համար 110 շարժական ընտրատեղամասում: Նա հայտարարել է, որ ընտրության օր ն Իրանի ժողովրդի օրն է:
Առաջնորդն ընդգծել է.«Այսօր հիմնական դերակատարը և ասպարեզում գտնվողը՝ ժողովուրդն է, ով իր քվեով, առաջիկա տարիների համար ընտում է երկրի ընդհանուր և հիմնարար պարտականությունը, ուստի այս օրը պատկանում է ժողովրդին»:
Այս ընտրությունները, ինչպես վերջին 42 տարիների բոլոր ընտրությունները, բազմաբնույթ են: Այս համատեքստում, սակայն, առավել ընդգծված են երեք ասպեկտներ:
Ընտրությունների կարևորության առաջին ասպեկտը ժողովրդավարության հարատևումն է և ժողովրդի քվեն՝ երկրի ճակատագիրը որոշելու հարցում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրությունները միշտ ամրապնդել են ժողովրդավարության հիմքերը և ասպարեզ բացել նոր ճաշակների գործունեության համար: Իհարկե, բնական է, որ թեկնածուների ընտրության յուրաքանչյուր շրջան տարբերվի նախորդ շրջանից` քաղաքական ճաշակների և հայացքների տեսանկյունից: Փաստորեն, այս տարբերությունները ընտրությունների առողջության նշան է, ինչը ցանկացած ընտրության դեպքում կարևոր է:
Ընտրությունների կարևորության երկրորդ ասպեկտը ժողովրդի մասնակցության ու ներկայության սոցիալ- քաղաքական ազդեցությունն է:
Ընտրություններին մասնակցելը, բացի կրոնական պարտականությունից, քաղաքական-սոցիալական իրավունք է:Այս իրավունքը, սակայն, առավել ազդեցություններ ու հետևանքներ ունի, քան անհատական իրավունքն է սահմանել : Քանզի յուրաքանչյուր քվե ի վերջո վերածվում է ժողովրդի ձայնի, որն արդյունքն է ընտրության և ներկայացնում է քաղաքական համախմբվածություն և ազգային ու կրոնական միասնություն:Այդ պատճառով ընտրություններին քիչ թվով մասնակցությունը և երկրի ճակատագրի և քաղաքական ապագայի նկատմամբ անտարբերությունը կարող են տևական բացասական հետևանքներ ունենալ տարիներ շարունակ:
Այս տեսանկյունից ընտրությունների կարևորության երրորդ ասպեկտը՝ ժողովրդի ձայների ազդեցությունն է համակարգի երաշխիքները ամրապնդելու համար: Իրանում ավելի քան 38 ընտրություն անցկացնելու փորձը ցույց է տալիս, որ երբ ընտրությունները ավելի շքեղ ու լայնամասշտաբ են եղել, դրա քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունները ևս ավելի են դրսևորվել:
Իրանը մեծ և հզոր երկիր է: Եվ պետք է օգտվել երկրի հնարավորություններից` գործունյա նախագահ ընտրելու համար` համաձայն գործադիր ղեկավարի կարևոր պարտականությունների, որպեսզի առկա կարողությունները ամենաբարձր մակարդակով հնարավոր լինի օգտագործվել երկրի զարգացման համար: Կշռադատված ընտրությամբ, հնարավոր է նպաստել ազգային նպատակի իրականցամանը և քայլեր ձեռնարկել երկրի զարգացման ու վերելքի ուղղությամբ:Հետևաբար, ընտրական գործընթացի երկու կողմերը՝ ժողովուրդը և թեկնածուներն, ում պետք է ընտրի ժողովուրդը, այս առումով դերակատար են ու ազդեցիկ :
Աներկբա կարելի է ասել ,որ ընտրություններն իրենց բոլոր վերիվայրումներով , միշտ ուղեկցվել են փոփոխություններով: Փոփոխություններ, որոնք հասարակությանը կարող են հույս ներշնչել առաջ շարժվելու համար: Իրանի մեծ ժողովուրդը բազմիցս ապացուցել է , որ գիտակցելով, խորաթափանցությամբ և արժանի ընտրությամբ, քայլեր է ձեռնարկել առաջընթացի ուղղությամբ: Այսօրվա ընտրությունները ևս բացառություն չեն: