Մեկնաբանություն. Իրանում փառահեղ կերպով կայացան 13-րդ նախագահական ընտրությունները
Իրանում, ութերորդ նախագահին ընտրելու նպատակով, ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայությամբ, տեղի ունեցան 13-րդ նախագահական ընտրությունները: Ընտրություններն անցկացվեցին առողջապահական արձանագրություններին համապատասխան:
Քվեարկությունը սկսվեց հունիսի 18-ին, առավոտյան ժամը 7: 00-ին ևավարտվեց շաբաթ օրը` ժամը 02: 00-ին: Ընտրությունների ժամանակը երկարացվեց հինգ անգամ:
Ամիսներ շարունակ քաղաքական ու լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում գտնվող այս ընտրությունները լայնորեն լուսաբանվեցին միջազգային լրատվամիջոցներում:
Հունիսի 18-ին տեղի ունեցավ իսլամական հեղափոխության պատմության հերթական պատմական իրադարձությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ով իր քվեարկությունը կատարեց ուրբաթ առավոտյան ժամը 7: 00-ին Իմամ Խոմեյնու Հուսեյնիեյում տեղակայված թիվ 110 շարժական տեղամասում, հայտարարեց, «Այսօր Իրանի ժողովրդի օրն է: Այսօր ասպարեզում է և հիմնական դերակատարն է ժողովուրդը, ով ներկա գտնվելով ընտրատեղամասերում և քվեարկելով, առաջիկա տարիների համար ընտրում է երկրի ընդհանուր և հիմնարար պարտականությունները, ուստի այս օրը պատկանում է ժողովրդին»: Ուրբաթ օրվա ընտրություններին նշանակալի մասնակցությունը միանշանակ դեպք էր:
Եվ ընտրություններին մարդկանց բազմամիլիոնանոց ներկայությունն այս խոսքերի ապացույցն էր:
Այդ ներկայությունն ուներ երկու ուղերձ.
Նախ՝ այն արտահայտում էր կրիտիկական պահերին Իրանի ժողովրդի խորը քաղաքական տեսլականը և վկայում, որ իրանցիները ճանաչում են պահի կարևորությունը և ժամանակին ու ճիշտ որոշումներ կայացնում:
Իրանի ժողովուրդը, մասնակցելով ընտրություններին, կատարեց իր կրոնական և ազգային պարտքը մի իրավիճակում, երբ բազմաթիվ դժգոհություններ ունի ներկա իրավիճակից և այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են գնաճը, գործազրկությունը և տնտեսական խնդիրները: Բայց մարդիկ գիտեն, որ խնդիրների լուծումը ճիշտ ընտրության մեջ է, իսկ երկրի ռեսուրսների օպտիմալ օգտագործումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և տրված խոստումների կատարում: Խոհեմ ընտրությամբ հնարավոր է հասնել այս նպատակին և քայլեր ձեռնարկել երկրի առաջընթացի ու զարգացման ուղղությամբ:
Ընտրություններին լայնածավալ ներկայության մյուս ուղերձը ընտրություններին մասնակցության սկզբունքի կրկնությունն է, քանի որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո այն մշտապես ամրապնդել է ժողովրդավարական համակարգի հիմքերը:
Եվ ինչպես նշել է հեղափոխության առաջնորդը, ընտրություններին ժողովրդի մասնակցությունը նվազեցնելուն ուղղված թշնամիների անխնա ջանքերը պայմանավորված էին հենց այս ներկայության կարևորությամբ:
Այս ընտրությունների արդյունքը, որը միավորեց ժողովորդին ու նրանց ձայները, քաղաքական համախմբվածություն և ազգային և կրոնական միասնություն է: Այս ընտրությունները, անկասկած, դաշտ են բացելու նոր ճաշակների գործունեության համար և կարող են լինել ելակետ՝ փոփոխությունների համար: Նախորդ ժամանակաշրջանների ընտրություններիի փորձը վկայում է, որ դրանց արդյունքում ընտրվում են տարբեր քաղաքական ճաշակներով և հայացքներով թեկնածուներ, ինչը թափանցիկության և առողջ ընտրությունների նշան է:
Ընտրություններն իրականում քաղաքական-սոցիալական իրավունքի ճիշտ օգտագործում են, որի արդյունքն ուղղակիորեն ազդում է հասարակության և երկրի ճակատագրի վրա: Իրանում ավելի քան 38 ընտրություններ անցկացնելու փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ ժողովուրդն ակտիվ մասնակցում է ընտրություններին, դրա քաղաքական, սոցիալական և տնտեսական հետևանքներն ավելի շոշափելի են լինում:
Իրանի 13-րդ նախագահական ընտրությունները բացառություն չեն և կարող են դառնալ առաջխաղացման հիմնակետ, հույսով ու ջանքեր գործադրելով առաջ գնալու և խնդիրներ լուծելու համար: