Թուրքիան շարունակում պնդել Կիպրոսի թուրքաբնակ շրջանի անկախության վրա
Մինչ Անկարայի պաշտոնատարները շարունակում են պնդել Կիպրոսի կղզում թուրքական հանրապետությունը հիմնադրելու վրա, Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հերքում է այս կղզու ներքին հարցերին միջամտելու մեղադրանքները:
Կիպրոսի թրքաբնակ բաժին կատարած այցի ընթացքում, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է. «Ես պաշտպանում եմ Արևելյան Միջերկրականում Կիպրոսի կղզու թրքաբնակ շրջանների իրավունքները և կողմ եմ Հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետություն կոչվող անկախ երկրի ձևավորմանը»:
Իրականությունն այն է, որ Թուրքիայի կառավարությունը շարունակ պնդում է իր դիրքորոշումները Կիպրոսի կղզու մասին: Մինչդեռ Կիպրոս կղզու հունաբնակ շրջանի հետ համեմատ, այս կղզում թուրքերը փոքրամասնություն են կազմում և Թուրքիայի պաշտոնյաների երբեմն անտրամաբանական դիրքորոշումները նրանց կողմից սկզբունքային չեն համարվում:
Մյուս կողմից, Միջազգային հանրության և հատկապես արևմտյան պետությունները հովանավորում են Հունաստանին և Կիպրոսի կղզուն:
Այս կապակցությամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Թուրքիայի դեմ դիրքորոշում են որդեգրել Կիպրոսի կղզու թուրքերին ցուցաբերած աջակցության և ի շահ վերջիններիս Անկարայի պաշտոնատարների ամենօրյան հայտարարությունների դիմաց: Որպես օրինակ, վերջերս Կիպրոսի թուրքաբնակ շրջան կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահն ասել էր.«Պաշտպանելու եմ Կիպրոսի թրքաբնակ բաժնի իրավունքները»:
Այս պայմաններում, Կիպրոսի կղզու խնդիրերի վերաբերյալ Արևմուտքի դիքորոշումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում Եվրոպան ու Թուրքիան ավելի են հեռանում իրարից: Այսինքն տարբեր խնդիրների հատկապես Կիպրոսի կղզու հարցերի նկատմամբ երկու կողմերի դիրքորոշումների տարածությունն օրըսօրե ավելանում է:
Թվում է թե Թուրքիայի պնդումները ավելացնելու են Հունաստանի ու դրա արդյունքում արևմուտքի հետ թշնամությունը:
Կիպրոսի թրքաբնակ շրջանի հարցում արևմտյան երկրների հետ Թուրքիայի տարաձայնությունների սրումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Կիպրոսում բնակվող թուրքերը և այդ շրջանի քաղաքական հոսանքների կարևոր մասը և այս բաժնի նախկին նախագահ Մուստաֆա Ագյանջիի նման անձինք, համոզված են, որ Թուրքիայի պաշտոնյաների ծայրահեղական դիրքորոշումները վնասում են իրենց ապագան»:
Ագյանջին վերջերս հայտարարել էր, որ իր տեսանկյունից, Կիպրոսի թրքաբնակ շրջանի ներկա նախագահ Արսին Թաթարը թութակի նման կրկնում է Թուրքիայի պաշտոնյաների խոսքերը և ինքը քաղաքական անկախություն ու հեղինակություն չունի:
Կիպրոսի կղզու թրքաբնակ շրջանի վերլուծաբան Հասան Ղահվեչիօղլուն համոզված է.«Անկարայի պաշտոնյաների կողմից Կիպրոսի թուրքաբնակ շրջանում թուրքական անկախ կառավարություն ձևավորելու խնդրի պնդումը նշանակում է բանակցությունների ձախողում և դա ոչ մի օգուտ չի բերի Կիպրոսի կղզու բնակիչներին»:
Անկարայի պաշտոնյաների պնդումներից հետո, Հունաստանի կառավարությունը, Կիպրոսի պաշտոնական կառավարությունն ու ԵՄ-ը շեշտել են.«Կիպրոսի կղզին, միասնական երկիր ու կառավարություն է և անջատման մասին որևէ խոսք չի կարող լինել»: Սակայն վերջին 5 տասնամյակի ընթացքում Թուրքիան շարունակ բարձրացնում է Կիպրոսի թուրքաբնակ շրջանի անկախության հարցը և այս տարածքում տեղակայել իր 70 հազար զորայիններին ու ոստիկանության ուժերին:
Ամփոփելով Կիպրոսի թրքաբնակի շրջանին Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցությունների հարցը, պետք է ասել.«Այս աջակցությունները ոչ միայն չեն օգնել Կիպրոսի թուրքերին, այլ նաև գործել են ի վնաս նրանց»:
Վերանայելով Կիպրոսի կղզու թուրքերի հայացքներն ու դիրքորոշումները պարզվում է, որ եթե Կիպրոսի թուրքերը չպնդեն այս բաժնի անկախացմանվրա, կարող են դաշնային համակարգի շրջանակներում լավ դիրքերի հասնել: