Սեպտեմբեր 30, 2021 11:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Մակրոնը նախազգուշացրել է եվրոպացինեիրն՝ ԱՄՆ-ին վստահելու հետևանքների կապակցությամբ

Երեքշաբթի օրը եվրոպացիներին նախազգուշացնելով ԱՄՆ-ին վստահելու հետևանքների կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է.«Քննարկելով ԱՄՆ-ի նոր ռազմավարության ընտրությունը, որը սկսել է մրցել Չինաստանի հետ, պետք է մի կողմ թողնեն պարզամտությունը»:

ՄԱկրոնը նշել է.«ԱՄՆ-ն իր շահերն է պաշտպանում, մենք նույնպես մեր շահերն ենք պաշտպանում: Եվրոպացիները պետք է դասեր քաղեն այս խնդրից ու ստանձնեն սեփական շահերը պաշտպանելու պատասխանատվությունը»:

ԱՄՆ -ի վրա հույս չդնելու և Վաշինգտոնի հետ հարաբերություններում պարզությունից հրաժարվելու մասին եվրոպական երկրներին ուղղված Ֆրանսիայի նախագահի լուրջ նախազգուշացումը կարելի է վերլուծել անդրատլանտյան հարաբերությունների վերջին զարգացումների լույսի ներքո: Վերջին շաբաթների ընթացքում եվրոպացիների նկատմամբ ամերիկյան անվստահության բնույթն ավելի ակնհայտ դարձավ. այնպես որ այս երկրներից շատերը ձգտել են իրենց հեռացնել ԱՄՆ-ից:

Սպիտակ տուն մտնելուց ի վեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթներում և հայտարարություններում անդրադարձել է հարաբերությունների անբարենպաստ վիճակին և Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում աճող տարաձայնություններին՝ կապված Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության և գործողությունների հետ և խոստանալով վերսկսվել Եվրոպա-Ամերիկա մերձեցման գործընթացը:

Այնուամենայնիվ, այժմ պարզ է, որ այս  հայտարարություններն ավելի շատ կարգախոս են եղել, և գործնականում Վաշինգտոնը շարունակում է միակողմանի, շահադիտական ​​մոտեցումը դնել իր քաղաքականության և գործողությունների առաջնագծում՝ անկախ Եվրոպայի շահերից:

Դրա վառ օրինակը ԱՄՆ-ի քայլն էր Աֆղանստանում: Եվրոպացիների տեսանկյունից Աֆղանստանի փորձը ցույց տվեց, որ այսուհետ նրանք պետք է շատ զգույշ լինեն տարածաշրջանային և միջազգային հարցերում ԱՄՆ -ին հետևելու հարցում:

Բայդենի վարչակազմը երկրորդ հարվածը հասցրեց Եվրոպային՝ հայտարարելով Հնդ-Խաղաղօվկիանոսյան ռազմավարական տարածաշրջանում իր երկու հին դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ «Ագուս» անունով  նոր դաշինքի ստեղծման մասին : Վաշինգտոնը ոչ միայն Ֆրանսիային  չհրավիրեց միանալ կոալիցիային, այլ ընդունելով միջուկային սուզանավերի տեխնոլոգիան Ավստրալիային փոխանցելու որոշումը, փաստացի ճանապարհ հարթեց Ֆրանսիայի կողմից Ավստրալիային 12 սուզանավ վաճառելու 31 միլիարդ եվրո արժողությամբ գործարքի չեղարկման համար: Սա զայրացրեց Փարիզին, և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները ամենախիստ դիրքորոշումը որդեգրեցին ԱՄՆ կառավարության դեմ: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը, օրինակ, այդ քայլը որակել է որպես Ֆրանսիային թիկունքինց հարվածել, դավաճանություն և Թրամփի գործողությունների հիշեցում:

Անդրադառնալով Ֆրանսիայից սուզանավեր գնելու պայմանագրի չեղարկման և ԱՄՆ-ի կողմից Ավստրալիային սւոզանավեր վաճառելու հետ կապված ճգնաժամին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին նշել է.«ԱՄՆ-ն կարճատես տրամաբանություն ունի և ենթադրում է, որ այս պայմանագրի ստորագրմամբ հաղթել է: Այս երկրիը երկարատևում ծանր պարտություն է կրելու»:

Անտեսելով եվրոպացիների, հատկապես ֆրանսիացիների  կողմից բարձրացված բազում բողոքները, ԱՄՆ-ն պարզապես փորձել է հանգստացնել Փարիզին և արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել` փոխհատուցելու Ֆրանսիային կամ վերականգնելու Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի լարված հարաբերությունները: Այսպիսով, այժմ, եվրոպացիներն առավել քան երբևէ, գիտակցում են Վաշինգտոնի կարգախոսների և խոստումների դատարկությանը և  ձգտում են ռազմավարական ինքնավարության: Այս ուղությամբ ԵՄ-ը դիտարկում է եվրոպական բանակի ձևավորումը ու նույնպես տարածաշրջանային և միջազգային խնդիրների առումով ԱՄՆ-ից անջատումը: Սակայն, ԱՄՆ-ից Եվրոպայի տասնամյակների կախվածության պատճառով, հատկապես ՆԱՏՕ-ի ձևաչափով անվտանգության և անվտանգության ոլորտում, շատ դժվար կլինի խզել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

Պիտակ