Մեկնաբանություն- Թեհրան-Բաքու հարաբերությունները կործանելու պատրվակներ
Թեհրան-Բաքու հարաբերությունները խեղելու թշնամիների ծրագրերը շարունակվելով, Ադրբեջանի իշխող կուսակցությանը մոտ կանգնած մի շարք պաշտոնատարներ քողազերծել են իրանաֆոբիա տարածելու և Արաքս գետի հյուսիսում ապրող հավատացյալներին ճնշելու միջազգային սիոնիզմի նոր դավադրությունը:
Այդ առնչությամբ, մի շարք ազերի պաշտոնատարներ անհիմն պատճառաբանություններ կատարելով և Իրանի թույլ դիրքի և արդիական զենքեր չունենալու մասին սիոնիստների ստաբանությունները կրկնելով, փորձում են Իլհամ Ալիևի կառավարության օրակարգում դնել Իրանի բարեկամ ազերի բարեպաշտ ժողովրդին հալածելը:
Սակայն այս ջանքերի արդյունքում ոչ միայն Իրանի հեղինակությունն Ադրբեջանում չի թուլացել, Արաքս գետ հյուսիսում ավելի մեծ ուշադրության է արժանացել :
Ներկա այմաններում, Ադրբեջանի ժողովուրդն ինքն իրեն հարց է տալիս, թե Նախիջևանի ինքնավար հանրապետությունում երեք տասնամյակ անվտանգության պահպանումն ու կարիքների ապահովումն Իրանի կողմից իրագործվելով, ինչպես եղավ, որ այդ թեման դուրս մնաց Ադրբեջանի ԶԼՄ-երի օրակարգից: Իրանը կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի կառավարության ու մուսուլման ժողովրդի բարեկամը լինելուց վերածվեց թշնամու: Ակնհայտ է, որ նման հակաքարոզչություններն իրականացվում են օտարներին հարող լրատվամիջոցների կողմից և անշուշտ դա ժամանակավոր բնույթ է կրում: Հաշվի առնելով Արաքս գետի հյուսիսային և հարավային հատվածում բնակվող մուսուլման ժողովուրդների բարեկամությունը, անկասկած, նման քարոզչությունները կարճաժամկետ են լինելու, իսկ երկար տևելու դեպքում, խայտառակելու են Բաքվի ղեկավարությանը:
Արաքս գետի հյուսիսային կողմն ապրող մուսուլման ժողովրդի սերն Իրանի նկատմամբ ևս վկայում է օտարներին հարող լրատվամիջոցների հակաքարոզչության կեզծ լինելու մասին: Ադրբեջանում օտարամետ պաշտոնատարները փորձում են Իրանի դեմ պատերազմ հրահրել և Իրանի տարածքում բանակայինների և պահակազորային ուժերի համատեղ զորավարժությունը Բաքվի դեմ Թեհրանի հարձակում են ներկայացնում: Նրանք փորձում են զենքի ուժով Ադրբեջանի ժողովրդին դուսր բերել Իրանի դեմ: Ադրբեջանի այդ տգետ դիվանագետները չգիտեն, որ սերն ու կապվածությունը հեշտ չեն առաջնում և չնայած Իրանի դեմ լայն հակաքարոզչությանը, ժողովուրդը մեկ օրում իր կաշին չի փոխում: Նման պայմաններում, մի շարք ազերի մտավորականներ, այդ կապակցությամբ զգուշացնելով, փորձում են Բաքվի իշխանությանը հեռու պահել սխալ ճանապարհից:
Նշելով, որ ոմանք Արաքս գետի հյուսիսային հատվածում բնակվող բարեպաշտ ժողովրդին սպառնալու և նրանց մոտ վախ առաջացնելու համար, չարաշահում են Ադրբեջանի և Իրանի միջև տիրող իրավիճակը, ադրբեջանցի այդ դիվանագետները Բաքվի իշխանությանը կոչ են արել վերջ դնել այդ մոտեցմանը:
Անկախ փորձագետների այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Իլհամ Ալիևի կառավարության դիրքորոշումները շատ հեռու են Իրանի նկատմամբ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի վերաբերմունքից:
Իրականում, օտարների կողմից թելադրվող ազերի պաշտոնատարների դիրքորոշումները ոչ միայն Ադրբեջանի ժողովրդի մոտեցմանը չեն համապատասխանում, այլև հակասում են այդ երկրի ժողովրդի շահերին ու պահանջներին:
Բաքվի պաշտոնատարները Սիոնիստական ռեժիմի և մի շարք օտար պետությունների թակարդն են ընկել և այդպիսով ոչ միայն չի ապահովվելու Ադրբեջանի ազգային շահերը, այլև ապագայում դրանից տուժելու են Ադրբեջանի կառավարությունն ու մուսուլման ժողովուրդը: