Հոկտեմբեր 25, 2021 18:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Բայդենը հրահանգել է գաղտնի պահել Ջոն  Քենեդիի սպանության փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է հետաձգել Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որը նախատեսված էր առաջիկա շաբաթ: ԱՄՆ-ի նախկին նախագահի մահից անցել է 58 տարի: Ջոն Քենեդիին սպանել է 1963թ. նոյեմբերի 22-ին, Տեխասի Դալլաս քաղաքում, Լի Հարվի Օսվալդը:

Բայդենի հաղորդագրության մեջ ասված է.«Այս փաստաթղթերի հրապարակման ժամանակավոր հետաձգումն անհրաժեշտ է ռազմական, հետախուզական գործողությունների, իրավապահ մարմինների կամ արտաքին քաղաքական ոլորտները շոշափելի վնասներից պաշտպանվելու համար»:

Նա նշել է, որ այս քայլերն ավելի կարևոր են, քան Քենեդիի սպանության գաղտնի կողմերը բացահայտելու հանրային շահը:

2018թ. ևս ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգեց անվտանգության պատճառներով մինչև 2021թ. հոկտեմբերի 26-ը չհրապարակել Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող փաստաթղթերը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն  Քենեդիի սպանության փաստաթղթերի հրապարակման հետաձգմամբ, սպանության շուրջ առկա անորոշ վիճակն ավելի է սրվում: Այս փաստաթղթերի հրապարակումից հրաժարվելու իրավական հիմք չկա: 1992թ. Քենեդիի սպանության փաստաթղթերը հավաքելու օրենքի համաձայն, սպանությանն առնչվող բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեին 25 տարվա ընթացքում՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերը: Միևնույն  ժամանակ, օրենքը թույլ է տալիս հետաձգել փաստաթղթերի հրապարակումը, եթե ազգային անվտանգության վերաբերյալ առկա  մտահոգություններն ավելի է կարևորվում, քան հանրային շահերը:

Փաստորեն, Բայդենի կառավարությունը հրաժարվում է հրապարակել Քենեդիի սպանության գաղտնի փաստաթղթերը ՝ հավատարիմ մնալով օրենքի այս հատվածին: Այնուամենայնիվ, կարևոր և, իհարկե, անպատասխան հարցն այն է, թե ինչու՞ Քենեդիի սպանությունից տասնամյակներ անց Վաշինգտոնը դեռ դժկամությամբ է բացահայտում այս գործողության չասված կողմերը, և որ ամենակարևորն է՝ ո՞ր կառավարական և անվտանգության մարմիններն ու անձինք են ներգրավված սպանության մեջ: Նրանք դեռ պետք է անհայտ մնա՞ն, թե՞ նրանց բացահայտումը, ըստ Բայդենի, կվնասի Միացյալ Նահանգներին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ -ի կազմավորման սկզբից ի վեր, սպանված չորս նախագահների միջից միայն Քենեդիի սպանության վերաբերյալ դեռ կան բազմաթիվ անորոշություններ: Ո՞րն է Միացյալ Նահանգների 35-րդ նախագահի սպանության գաղտնիքը, որի մասին չի խոսվում 58 տարի անց, երբ օրենքը թույլ տվեց դրա հրապարակումը 2017-ից հետո: Եթե ​​Քենեդիի սպանության պատճառը մարդկանց արժանապատվության պահպանումն է, ապա պետք է ասել, այս միջադեպի հիմնական կասկածյալներից ոչ մեկը ողջ չէ այդ դեպքից 58 տարի անց:

Բայդենի խոսքով՝ փաստաթղթերի հրապարակումը հետաձգվել է ԱՄՆ-ի ազգային արխիվի առաջարկով: Նրա խոսքով, կորոնավիրուսի պանդեմիան էական ազդեցություն է ունեցել փաստաթղթերի խմբագրման վերանայման համար պատասխանատու հաստատությունների վրա: Այսպիսով, Բայդենի կառավարությունը օգտագործել է կորոնավիրուսի համաճարակը որպես պատրվակ` այդ փաստաթղթերի հրապարակումից հրաժարվելու համար:

Ջոն Քենեդիի սպանությունից հետո տարիների ընթացքում անցկացված տարբեր հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը ենթադրում է, որ Քենեդիին սպանող Օսվալդը դա միայնակ չի արել, և ներգրավված են եղել այլ մարդիկ: Մինչդեռ այս սպանության՝  դավադրություն լինելու մասին տարբեր վարկածներ կան:

Այսպիսով, Ջոն Քենեդիի սպանության մասին անորոշությունները շարունակվում են և շատ հարցեր մնում են անպատասխան:

Պիտակ