Մեկնաբանություն - Թուրքիայի խորհրդարանում քննադատել են Սիրիայի և Իրաքի ռազմական օկուպացիայի երկարաձգումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154240-Մեկնաբանություն_Թուրքիայի_խորհրդարանում_քննադատել_են_Սիրիայի_և_Իրաքի_ռազմական_օկուպացիայի_երկարաձգումը
Ինչպես որ ենթադրվում էր, Անկարայի կառավարության պահանջներին համապատասխան, Թուրքիայի խորհրդարանը ևս երկու տարով երկարացրել է Սիրիայի և Իրաքի օկուպացիան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Թուրքիայի խորհրդարանում  քննադատել են Սիրիայի և Իրաքի ռազմական օկուպացիայի երկարաձգումը

Ինչպես որ ենթադրվում էր, Անկարայի կառավարության պահանջներին համապատասխան, Թուրքիայի խորհրդարանը ևս երկու տարով երկարացրել է Սիրիայի և Իրաքի օկուպացիան։

Թուրքիայի պառլամենտի այս քայլը ցույց է տալիս որ այդ երկրի  օրենսդիր մարմինն ինչպես մյուս իծխանություններն ամբողջությամբ մենաշնորհված է Թուրքիայի նախագահի կողմից։ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պաշտոնյաների արկածները Սիրիայում և Իրաքում չեն ավարտվել։ Չնայած տարածաշրջանում և աշխարհում Թուրքիայի կրած  տնտեսական և քաղաքական կորուստներին, Անկարայի պաշտոնյաները կարծես թե իրենց ազգային շահերին հակասող քաղաքականություն են վարում:

Ընդհանրապես Անկարայի կառավարության գործունեությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ներքին և արտաքին սխալ քաղաքականության հետևանքով մի շարք խնդիրների է բախվել։ Այս խնդիրները ներառում են գնաճի և գործազրկության աճը, օտարերկրյա կապիտալի արտահոսքը թուրքական տնտեսությունից, ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը, թուրք ժողովրդի կենսապահովման խնդիրների սրումը և վեճերը տարածաշրջանի երկրների հետ:

Թուրքական կառավարությունը օգտվելով Սիրիայում և Իրաքում անապահով և անկայուն պայմաններից կարողացել է գրավել երկու երկրների մի մասը։ Արկածախնդիր քաղաքականության որդեգրելով, Դամասկոսում տասնյակ հազարավոր ընդդիմադիր զինյալների զինելուց  բացի, Անկարայի պաշտոնյաները,նաև օկուպացված սիրիական տարածքներում նաև նշանակել են վարչական և իրավապահ մարմիններ:

Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քլիլչչդարօղլուն քննադատել է Սիրիայում պատերազմի շարունակությունը և կոչ է արել վերաբացել Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը։ Քեմալ Քլիլչդարոօղլուն ընդգծել է.«Սիրիայում և Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայությունը չի բխում ազգային շահերից, և Սիրիա զորք ուղարկելու փոխարեն Էրդողանը պետք է վերաբացի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատունը»:

Թուրք քաղաքական գործիչը նաև Անկարայի կառավարությանը կոչ է արել ստուգել թուրքական բանկերում ահաբեկչական խմբավորումների՝ «Ալ-Ղաիդա»-ի և ԻԼԻՊ-ի նման խմբերի  բանկային հաշիվները։ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության ղեկավարի այս  խոսքերը ցույց են տալիս, որ ԻԼԻՊ-ի, Ալ-Ղաիդայի և այլ թաքֆիրական ահաբեկչական խմբերի առաջնորդները կապ ունեն թուրքական կառավարության որոշ ֆինանսական և անվտանգության կառույցների հետ։

Ավելի վաղ, և Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար և Նիկ ընդդիմադիր կուսակցության ղեկավար  Մերալ Աքչեները կոչ է արել բանակցություններ վարել Անկարայի և Դամասկոսի պաշտոնյաների միջև, որոնք անհրաժեշտ են Ռեջեբ Թայիփ Էրդողանի կառավարությանը։

Էրդողանի կառավարության քաղաքականությունը քաոս է ստեղծել Թուրքիա-Սիրիա-Իրաք սահմանին։ Քաոսի առաջացումը պատճառ է դարձել, որ թաքֆիրական ահաբեկիչները անարգել երթևեկեն երեք երկրների միջև:

Այս քաղաքականության շարունակությունը թուրքական կառավարության համար միայն կհանգեցնի տարածաշրջանի երկրների միջև լարվածության և ռազմական գործողությունների, և ապագա սերունդները ստիպված կլինեն վճարել Էրդողանի կառավարության այսօրվա սխալների համար։