Մեկնաբանություն- Զգուշացում՝ Միացյալ Նահանգներում բռնության և ռասիզմի աճող վտանգի կապակցությամբ
ԱՄՆ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ բռնությունն ու ռասիզմն ավելի վտանգավոր են Միացյալ Նահանգների համար, քան ծայրահեղական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ-ի կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումները: Հիշյալ պաշտոնյաները Կոնգրեսին ուղղված նամակում նշել են.-«Բռնությունն ու ռասիզմը աճում են Միացյալ Նահանգներում և աստիճանաբար դարձել են շատ ավելի վտանգավոր խնդիր, քան ԻԼԻՊ-ը»:
ԱՄՆ անվտանգության աշխատակից Թիմոթի Լանգանն ասել է.-«Մենք ամենից շատ մտահոգված ենք ռասիստական դրդապատճառներով ներքին ծայրահեղականներով»:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) վերջերս հայտարարել է, որ ռասիստական խմբավորումների սպառնալիքը ծայրահեղական խմբավորումների, այդ թվում ԻԼԻՊ-ի սպառնալիքի մակարդակում է: Անվտանգության հիշյալ կառույցը մի զեկույցում, անդրադառնալով ռասիստական դրդապատճառներով բռնի հարձակումների աճին,ընդգծել է.«Եթե ԱՄՆ կառավարությունը որքան հնարավոր է անհապաղ մի ելք չգտնի այս խնդրի համար, ապա ռասիզմը ոչ հեռու ապագայում մեծ սպառնալիք կդառնա ամերիկյան հասարակության համար։
Վերջին տարիներին, հատկապես Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, նրա աջակողմյան և ռասիստական հայացքների պատճառով, ռասայական բռնությունը Միացյալ Նահանգներում տարածվել է: Թրամփը եղել է սպիտակամորթների գերակայության շարժումների ամենամեծ աջակիցներից մեկը՝ բազմիցս քննադատելով հակառասիստական շարժումները, ներառյալ «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժումը:Թրամփը վերջին հարյուրամյակում ԱՄՆ-ի միակ նախագահն է, ով բացահայտորեն չի դատապարտել ռասիզմը։
Ի դեպ աջ ծայրահեղական խմբավորումների դերն ավելի ու ավելի է ընդգծվում ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ, և ակնկալվում է, որ այդ խմբերը կուժեղացնեն բռնությունը ոչ միայն էթնիկ և ռասայական փոքրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են սևամորթները և լատինաամերիկացիները, այլև առավել քան երբևէ հարձակման թիրախ կդարձնեն կրոնական փոքրամասնություններին, այդ թվում մուսուլմաններին:
Աջ ծայրահեղական խմբերը, իրենց քաղաքական մոտեցմանը համահունչ, ցանկանում են միջամտել ԱՄՆ-ի ներքին քաղաքականությանը: Սա ամերիկյան քաղաքականության մեջ հանգեցրեց բռնի իրադարձությունների, ինչպիսին տեղի ունեցավ 2021 թվականի հունվարի 6-ին,երբ ծայրահեղական Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կոնգրես՝ դեմ գնալու 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներին և դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակին:
Միացյալ Նահանգներում ծայրահեղ աջակողմյան խմբերի արմատները վերադառնում են տասնամյակներ առաջվա իրադարձություններին, և Միացյալ Նահանգներում մի շարք բողոքող խմբեր ու անձինք մինչ այժմ բազմաթիվ ահաբեկչական ակտեր են իրականացրել:
Ծայրահեղ աջակողմյան շարժումներում ու խմբերում ընդգրկված են նահանգային իշխանության կողմնակիցներ, Դաշնային կառավարության քաղաքականությունների ընդդիմադիրներ , ռասիստական խմբեր, կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների ընդդիմադիրներ, դավադրության տեսության կողմնակիցներ, հակամիգրացիոն հայացքներ ունեցող անձինք,որոնք ԱՄՆ-ում ձգտում են սպիտակամորթների գերակայությանը:
Ծայրահեղ աջերի տարածման գործում մեծ դեր են խաղացել նաև սոցիալական ցանցերը։ Ներկայումս ԱՄՆ-ում բացահայտվել են ավելի քան 1600 աջ ծայրահեղական խմբավորումներ: Միևնույն ժամանակ, չլուծված խնդիր է դարձել ԱՄՆ-ում զինված բռնության հարցը, որը տարեկան ավելի քան 30 հազար մարդու կյանք է խլում: Զինված բռնության հետևանքով զոհերի թիվը շատ ավելին է, քան Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի նման խմբավորումների կողմից իրականացվող ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը։