Մեկնաբանության - Ժողովրդական ցույցեր Էրդողանի կառավարության գործունեության դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156800-Մեկնաբանության_Ժողովրդական_ցույցեր_Էրդողանի_կառավարության_գործունեության_դեմ
Թուրքիայում տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթն աննախադեպ արժեզրկման ֆոնին, Անկարայում և Ստամբուլում կրկին բողոքի ցույցեր են անցկացվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քաղաքականության դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 14:03 Asia/Tehran

Թուրքիայում տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթն աննախադեպ արժեզրկման ֆոնին, Անկարայում և Ստամբուլում կրկին բողոքի ցույցեր են անցկացվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քաղաքականության դեմ։

Անկասկած, Թուրքիայի տնտեսության ներկա ճգնաժամի մեծ մասը պայմանավորված է  նախագահի արկածախնդիր քաղաքականությամբ և Էրդողանի կառավարության տարածաշրջանային ու գլոբալ քաղաքականությամբ: Ներկայումս ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է ավելի քան 13 թուրքական լիրայով, ինչը նապստել է անկառավարելի գնաճին և  սպառողական ապրանքների թանկացմանը։

Թուրքերը դուսր են եկել փողոց՝ բողոքելու տնտեսական վիճակի վատթարացման և ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի (լիրայի) կտրուկ արժեզրկման դեմ։  Ստամբուլում և Անկարայում տեղի ունեցած ցույցերի մանսակիցները բողոքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող կուսակցության դեմ և  Էրդողանին կոչ են արել  հեռանալ իշխանությունից: Էրդողանի կառավարությանը դեմ հանդես եկող քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ «Ժողովրդահանրապետական» ​​կուսակցությունը, կոչ են արել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել՝ հայտարարելով, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սնանկացրել է Թուրքիան։ Սա Թուրքիայի ժողովրդի առաջին հակակառավարական ցույցը չէ  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականության դեմ։ Ավելի ավղ նույնպես երկրում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել  տարածաշրջանի երկրների գործերին միջամտելու Էրդողանի կառավարության քաղաքականության դեմ։ ԱՄՆ-ի յուրաքանչյուր դոլարն այժմ փոխանակվում է 46,13 թուրքական լիրայով: Եթե ներկա միտումը շարունակվի, թուրքական ազգային արժույթի արժեքի հետագա անկումն անխուսափելի է:

Think Markets-ի շուկայի վերլուծաբան Ֆուադ Ռազաքզադեն ասել է.«Եթե Էրդողանը ցանկանում է տոկոսադրույքները դեռ ցածր պահել, անկախ նրանից, թե որքան բարձր  էգնաճը կամ տնտեսության վիճակը,  լիրան կշարունակի արժեզրկվել»:

Թուրքիայի ազգային արժույթի արժեզրկումը շարունակվում է այն պայմաննեռում, երբ  տնտեսությունը իշխող  կուսակցության իշխանության առաջին տասնամյակում աննախադեպ տեմպերով ծաղկում էր: Սակայն ներքին ոչ ճիշտ քաղաքականությունը և տարածաշրջանի երկրների հատկապես Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին միգամտելը, հանգեցրցին Թուրքիայի տնտեսության թուլացմանը։ Երկրում տնտեսական իրավիճակը հասել է մի կետի, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցանկացած տնտեսական քայլ ավելի է խորացնում ճգնաժամը: Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը ելույթ ունեցավ կառավարության նիստում՝ արժույթի արժեզրկումը կանխելու թեմայով, լիրան կրկին արժեզրկվեց: Թուրքիայի տարեկան գնաճը հասել է 20 տոկոսի, ինչը չորս անգամ գերազանցում է կառավարության սահմանած թիրախը։ Թուրքիայի կենտրոնական բանկը օգոստոսից իջեցրել է տոկոսադրույքները 400 կետով՝ հասցնելով 15 տոկոսի։ Սա նշանակում է, որ Թուրքիան բացասական իրական տոկոսադրույք ունի. Քաղաքականություն, որն արժեզրկում է լիրան և մարդկանց խրախուսում գնել արտարժույթ և ոսկի։

Թուրքիայի տնտեսական ճգնաժամը հնարավոր չէ լուծել կարճաժամկետ քաղաքականությամբ, և Էրդողանի կառավարության պաշտոնյաները դժվար թե կարողանան հաղթահարել խնդիրները մինչև 2023 թվականը, երբ տեղի կունենան  նախագահական ընտրությունները։