Մեկնաբանություն- Հակաամերիկյան ցույցեր Քաբուլում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159252-Մեկնաբանություն_Հակաամերիկյան_ցույցեր_Քաբուլում
Քաբուլի բնակիչները լայնածավալ ցույցեր են անցկացրել՝ բողոքելով Աֆղանստանի ակտիվներն առգրավելու ԱՄՆ կառավարության քայլի դեմ: Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել այդ ակտիվները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 14:37 Asia/Tehran

Քաբուլի բնակիչները լայնածավալ ցույցեր են անցկացրել՝ բողոքելով Աֆղանստանի ակտիվներն առգրավելու ԱՄՆ կառավարության քայլի դեմ: Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել այդ ակտիվները:

«Թալիբան»-ի հետ կապված լրատվամիջոցները բողոքի ցույցերից հրապարակել են պատկերներ՝  հայտարարելով, որ աֆղանները բողոքում են Սպիտակ տան գործողությունների դեմ և ԱՄՆ կառավարությանը կոչ են անում վերջ տալ Աֆղանստանի քաղաքացիների դեմ ֆինանսական ահաբեկչությանը։

Որոշ հաղորդումների համաձայն, երեկ Սպիտակ տան դիմաց ցույց է տեղի ունեցել՝ ի նշան բողոքի Աֆղանստանի ակտիվների առգրավման դեմ, և ցուցարարները կոչ են արել ԱՄՆ կառավարությանը աֆղան ժողովրդին չզոհաբերել հանուն իր քաղաքականության։ Ավելի վաղ՝ Լոնդոնում ևս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել աֆղան ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի քայլերի դեմ։

ԱՄՆ կառավարության կողմից Աֆղանստանի ակտիվների առգրավումն արտացոլում է այն փաստը, որ չնայած ամերիկյան զորքերի դուրսբերմանը, աֆղան ժողովուրդը շարունակում է դառնալ այդ երկրի թշնամական քաղաքականության զոհը։

Ահաբեկչության դեմ պայքարի և թալիբներին սանձելու պատրվակով Աֆղանստանում իր երկու տասնամյա անհաջող ներկայության ընթացքում, ԱՄՆ-ն հազարավոր մարդկանց է սպանել և ոչնչացրել է Աֆղանստանի ենթակառուցվածքների մեծ մասը:

Թեև ենթադրվում էր, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո այդ երկրի բնակչության համար պայմանները կբարելավվեն գոնե որոշ ոլորտներում, սակայն դա տեղի չունեցավ, և  Աֆղանստանի ակտիվները բռնազավթելու Սպիտակ տան որոշումը նոր ճգնաժամ ստեղծեց այդ երկրի քաղաքացիների համար։

2021 թվականի օգոստոսի 15-ին Աֆղանստանում թալիբների իշխանությունը հաստատվելուց  հետո ԱՄՆ կառավարությունը, թալիբների իշխանության գալու պատրվակով, բռնագրավեց այդ երկրի ակտիվների մոտ 10 միլիարդ դոլարը, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել աֆղան ժողովրդի համար։

ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի ակտիվների բռնագրավումը պատճառ է դարձել, որ թալիբների կառավարությունը  պետական տարբեր բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չվճարելուց բացի, քայլեր ձեռնարկի դեղորայք, հիմնական ապրանքներ ու սննդամթերք ներկրելու համար:  

Այդ պատճառով, Աֆղանստանում Թալիբանի իշխանությունից չորս ամիս անց, սննդամթերքի ու դեղորայքի  դեֆիցիտի հետևանքով, այդ երկիրը հայտնվել է հումանիտար ճգնաժամի առջև, որի կապակցությամբ բազմիցս ահազանգել են միջազգային տարբեր կառույցներ:

Ավելի վաղ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ եթե Աֆղանստանի ժողովրդին աջակցություն չցուցաբերվի, ապա 2022 թվականի կեսերին երկրի բնակչության 97 տոկոսը կհայտնվի աղքատության շեմին:

Նման պայմաններում Աֆղանստանի ժողովուրդն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունը, որը դեր է ունեցել այդ երկրում թալիբների  իշխանության գալու  գործում,հաշվի առնելով Աֆղանստանում առկա բարդ իրավիճակը և ազատ արձակելով այդ երկրի ակտիվները,կկանխի մեծ հումանիտար ճգնաժամը: