Մեկնաբանություն- Իրանական ապրանքները մեծ ընդառաջում են գտնում Կովկասյան երկրներում
Հարավային Կովկասի մի շարք երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին իրանական ընկերությունների ներկայության արդյունքում, հատկապես Հաայստանում ու Ադրբեջանում աճել է Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու ցանկությունը և իրանական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը:
ԱՄն-ի կողմից սահմանված հակաիրանական պատճաժամիջոցների, առավելագույն ճնշման քաղաքականության և Վաշինգտոնի կողմից Իրանի տնտեսական ու առևտրային գործընկերների նկատմամբ գործադրված ճնշումների պատճառով, պաշտոնական Թեհրանն իր օրակարգում է ներառել տեղական հնարավորությունների վրա հիմնված տեխնոոգիաների կիրառումը: Այդ պատճառով, վերջին չորս տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կիրառած հակաիրանական պատժամիջոցները Իրանի արդյունաբերական, պարենային և գյուղատնտեսական արտադրության և այլ ոլորտներում զարգացման հիմք են հանդիսացել:
Արդյուքնում, բացի ներքին կարիքները բավարարելուց, Իրանը հնարավորություն ունի նաև արևմտյան նմանատիպ ապրանքների հետ մրցունակ արտադրանք արտահանել տարածաշրջանի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան և Հայաստան։ Իրանական ապրանքները մեծ ընդառաջման են արժանացել Ադրբեջանում: Բացի այդ, անցնող տարում մասնակցելով Հայաստանում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների, իրանական ընկերությունները կարողացել են գրավել նաև հայ գործարարների ուշադրությունը:
Իրանական հինգ ընկերություններ մասնակցել են դեկտեմբերի 22-26-ը Հայաստանում անցկացված ցուցահանդես-վաճառքին: Ցուցահանդեսում ներկայացված իրանական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ սպառողների շրջանում: Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում իրանական արտադրանքը լավ դիրք ունի և այդ երկրում իրանական արտադրանքը և դրա որակը ներկայացնելուն ուղղված իրանցի գործարարների ջանքերն արդյունավետ են եղել: Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ԼՂ հակամարտության ավարտն Իրանին ու տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տվել ընդլայնելու տնտեսական ու առևտրային համագործակցությունը:
Իրանն Ադրբեջանի ու Հայաստանի հետ ունի ավելի քան 800 կիլոմետր ցամաքային սահման, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել այդ երկրների հետ սահմանային համագործակցությունն ու առևտրային հարաբերությունները: Իրանը մտադիր է հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջոցով ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Այդ շրջանակում, Իրանի և Հայաստանի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների սահմանային շրջաններում հատուկ տնտեսական գոտի կառուցելու վերաբերյալ։
Չպետք է անտեսել Իրանի ու Հայաստանի համար Իրանի տարանցիկ հնարավորությունների կարևորությունը: Իրանի աշխարգահրական տարածքի համեմատական առավելությունը երկու հարևանների համար հյուսի--արևմտայն սահմաններին ավելի շատ է, քան հյուս-Հարավ ռազմավարական միջանցիք հնարավորությունները:
Այլ խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան գործող երկաթուղային և ճանապարհային ուղղություններով մուտք գործել Պարսից ծոց և Օմանի ծով։ Իրանական տարածքային առավելությունը հատկապես ԼՂ հակամարտության լուծմամբ, մեծ նշանակություն կունենա Ադրբեջանի և Հայաստանի համար:
Ամփոոփելով տարածաշրջանի ընդհանուր վիճակը, պետք է ասել, որ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի և հայերի կողմից իրանական ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը կարելի էհամարել երկու հարևան երկրների հետ Իրանի տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման նախադրյալները։ Անկասկած, հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի համագործակցության ընդլայնմամբ, կարելի է ակնկալել, որ հաջորդ տարի երեք երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի: