Մեկնաբանություն - Սահմանային լարվածությունը շարունակվում է. Ղարաբաղյան երրորդ պատերազմի վտանգը
Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայացած բանակցություններին, թվում է թե արտաքին միջամտությունը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև խաղաղության բանակցության գործընթացին։
Հարավկովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին ուժերի միջամտության պայմաններում դժվար թե Ադրբեջանը և Հայաստանը կարողանան խաղաղ հասնել խաղաղության գործընթացին։ Հրադադարի խախտման գործընթացը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մեծացրել են զոհերի թիվը և ավելացրել են պատերազմող պատերազմող կողմերի միջև ֆինանսական և տնտեսական վնասները։ Հայ պաշտոնյաները մեղադրում են ադրբեջանցի զինվորականներին Հայաստանի սահմանին կրակ բացելու և հինգ հայ զինծառայողի սպանելու ու վիրավորելու մեջ։
Հայաստանի պածտպանության նախարարն ասել է.«Ադրբեջանի բանակը հրետանային և անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել է Հայաստանի սահմանամերձ շրջանները»:
Հայտարարության մեջ նշված է, որ հունվարի 11-ին (երեքշաբթի) ժամը 17:30-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել են Հայաստանի սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ռմբակոծությունը։ ԱՀ ՊՆ-ն նման մեղադրանքներ է հնչեցնում հայ զինվորականների հասցեին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Չնայած 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հրադադարի խախտումները և սահմանային բախումները կանոնավոր կերպով շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմաններում։
Կասկածից վեր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում արտաքին միջամտությունը խոչընդոտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության համաձայնագրի հաստատմանը։ Բաքվի լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներ գրվում և հրապարակվում են այդ երկրում թուրք գործակալների կողմից։ Այդ հոդվածներում արտացոլվում են տարածաշրջանի երկրների վերաբերյալ Թուրքիայի կառավարության ոչ պաշտոնական դիրքորոշումները։ Հեղուկ գազի գնի թանկացման շուրջ Ղազախստանում առաջացած ժողովրդական բողոքի ցույցերից հետո, Բաքվի լրատվամիջոցները, հետևելով Անկարային և արևմտյան լրատվամիջոցներին, փորձում էին Ռուսաստանին մեղադրել ցույցերի հրահրման մեջ։ Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցների մեծ մասը հետևում է այն քարոզչության առանցքին, որ Ղազախստանում անկարգությունները ճնշելուն օգնելու պատրվակով Ռուսաստանը ռազմական ճանապարհով օկուպացրել է երկիրը։
Ադրբեջանում և արևմտյան որոշ երկրներում և Թուրքիայում պանթյուրքիստական շարժման հետ կապված լրատվամիջոցներում ռուսաֆոբիայի տարածումը և Ղազախստանի ռուսական օկուպացիայի մասին հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ վերջերս փաստաթղթեր են ձեռք բերվել Ղազախստանում ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումների և պանթյուրանիստական շարժման հետ կապված տարրերի առկայության կապակցությամբ։ Ըստ երևեյթին, թուրքական կառավարության կողմից Սիրիայում կռվելու համար պատրաստված և կազմակերպված այս տարրերը ձերբակալվել են Ղազախստանում։
Ադրբեջանի և Հայաստանի սահմանային շփման գծում լարվածությունն ավելի շատ պայմանավորված է արտաքին ուժերի մրցակցություններով քան երկու երկրների միջև առկա տարաձայնություններով, և դա կվնասի տարածաշրջանի ժողովուրդներին: