Մեկնաբանություն. Ի՞նչ է փնտրում Թուրքիայի նախագահն Արաբակական Միացյալ Էմիրություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i164314-Մեկնաբանություն._Ի_նչ_է_փնտրում_Թուրքիայի_նախագահն_Արաբակական_Միացյալ_Էմիրություններում
Թուրքիայում աճող տնտեսական ճգնաժամը և դրան վերջ դնելու Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության անկարողությունը նվաստացուցիչ պայմաններ են ստեղծել կառավարության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2022 15:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ի՞նչ է փնտրում Թուրքիայի նախագահն Արաբակական Միացյալ Էմիրություններում

Թուրքիայում աճող տնտեսական ճգնաժամը և դրան վերջ դնելու Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության անկարողությունը նվաստացուցիչ պայմաններ են ստեղծել կառավարության համար։

Անկարան կարծում է, որ վերականգնելով հարաբերությունները այն երկրների հետ, որոնք ժամանակին համարվում էին կառավարության և թուրք ժողովրդի թշնամիները, կարող է հաղթահարել տնտեսական խնդիրները, այդ թվում՝ ազգային արժույթի արժեզրկման ճգնաժամը և շարունակվող գնաճը։ Անկարա-Աբու Դաբի հարաբերությունների շուրջ մեկ տասնամյակ մթագնումից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ  Էրդողանը վերջապես մեկնեց ԱՄԷ, այդ երկրի  հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Փաստորեն, Իսրայելի նախագահին Անկարա այցելելու հրավերից հետո Էրդողանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել ԱՄԷ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մինչ այդ քայլերը Թուրքիան   ցանկություն էր հայտնել  բարելավել հարաբերությունները նաև Եգիպտոսի հետ: Եգիպտոսի և Թուրքիայի պատվիրակությունների Անկարա և Կահիրե կատարած այցերը կարծես թե չեն ապահովել «Արդարություն և զարգացում կուսակցության»  պաշտոնյաների նախատեսած արդյունքը: Այդուհանդերձ, թվում է, թե Էրդողանի կառավարության պաշտոնյաները դեռ փորձում են մեկը մյուսի հետևից խնդիրները լուծել՝ նպատակ ունենալով լուծել Թուրքիայի տնտեսական և դրամավարկային խնդիրները և նվազեցնել ժողովրդական դժգոհությունները։ Ռեջեբ Թայիբ Էրդողանը փետրվարի 13-ին մեկնեց ԱՄԷ՝ ստորագրելու համագործակցության տասը փաստաթուղթ:

Ստեղծված իրավիճակում չպետք է անտեսել այն փաստը, որ ինքը՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, թույլ ջանքեր է գործադրել՝ մինչև 2023 թվականը լուծելու թուրք ժողովրդի խնդիրները, թեկուզ ժամանակավոր: Հարկ է նշել, որ հունիսին նախատեսված են Թուրքիայի նախագահական ընտրությունները։

Ներկա գործընթացը ցույց է տալիս, որ Անկարայի պաշտոնյաները հարևան  երկրների հետ լարվածության քաղաքականություն կիրառելով դժվար թե կարողանան հաղթահարել Թուրքիայի ներքին խնդիրները: Մասնավորապես, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի լարվածությունը բացասական ազդեցություն է թողել թուրքական տնտեսության վրա, ինչը հանգեցրել է թուրքական հասարակության մեծ մասի դժգոհությանը:

Թուրքիայի կողմից Պարսից ծոցի մերձափնյա արաբական հետադեմ երկրների միության դիմաց Կատարին  ցուցաբերվող աջակցության, Թուրքիայի ձախողված հեղաշրջմանը ԱՄԷ-ի ներգրավվածության, Լիբիայի, Սիրիայի և Եմենի հարցերի, միմյանց լրտեսելու մեջ մեղադրելու և Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի  հաշտության համաձայնագրի ստորագրման պատճառով, մոտ մեկ տասնամյակ, Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունները լարված են:

Ռեջեբ Թայիբ Էրդողանի  կառավարության պաշտոնյաները ԱՄԷ-ին մեղադրել են 2016 թվականի հուլիսի ձախողված հեղաշրջման մեջ և բազմիցս հայտարարել, որ Աբու Դաբիի պաշտոնյաները առանցքային դեր են ունեցել Թուրքիայի ձախողված հեղաշրջման ֆինանսավորման գործում: Եվ նրանք բազմիցս հայտարարել են, որ Աբու Դաբիի պաշտոնյաները առանցքային դեր են խաղացել Թուրքիայի ձախողված հեղաշրջման ֆինանսավորման գործում։

Համենայն դեպս Թուրքիայի կառավարության ու երդվյալ թշնամիների նկատմամբ Թուրքիայի նախագահի դիրքորոշման փոխվելու դեմ Էրդողանի կառավարության ընդդիմադիր քաղաքական գործիչների և թուրքական ԶԼՄ-ների բողոքներին պետք է լուրջ վերաբերվել։ Քանի որ ընդդիմադիր լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների այդ խումբը և նույնիսկ կառավարության որոշ կողմնակից լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ, բողոքել են Էրդողանի դիրքորոշման դեմ և դարձել Էրդողանի կառավարության քաղաքականության քննադատները:

 Ակնհայտ է, որ հենց այդ բացասական դիրքորոշումները կարող են 2023 թվականի նախագահական ընտրություններում անկանխատեսելի խնդիրներ առաջացնել Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար։