Մեկնաբանություն- ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամի մեղավորներն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i167082-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_ու_ՆԱՏՕ_ն_Ուկրաինայի_ճգնաժամի_մեղավորներն_են
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը հայտարարել է, որ Ուկրիանայի ճգնաժամի մեղավորներն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են և հավելել, որ ճգնաժամի լուծման բանալին նրանց ձեռքում է: Նա ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը կապել է Ուկրաինայի ճգնաժամի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 18, 2022 11:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամի մեղավորներն են

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիջյանը հայտարարել է, որ Ուկրիանայի ճգնաժամի մեղավորներն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն են և հավելել, որ ճգնաժամի լուծման բանալին նրանց ձեռքում է: Նա ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը կապել է Ուկրաինայի ճգնաժամի հետ:

ԱՄՆ-ին մտահոգում է, որ  Չիանստանն ու Ռուսատսանը սպառնում են իր համաշխարհային հեգեմոնիային, ուստի լայնածավալ ջանքեր է գործադրում՝ նրանց թուլացնելու և սահմանափակելու ուղղությամբ: Ռուսաստանի դեպքում, այդ քայլերը ներառում էին ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք մինչև ՌԴ սահմաններ: Մոսկվան բազմիցս զգուշացրել է դաշինքի ընդլայնման հետևանքների կապակցությամբ: Ռուսաստանը հասկանում է, որ փորձելով իր սահմանակից երկրներին համոզել անդամակցել դաշինքին, ԱՄՆ-ն սպառնում է իր ազգային անվտանգությանն ու սահմանափակում իր սահմանները: Եվ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրիայնայի ցանկությանը ՌԴ արձագանքը հասկանալի է:

Համալսարանի դասախոս և քաղաքական վերլուծաբան Ալի Օմիդին ասում է. «Երբ Մոսկվան հասկացավ, որ ՄԱՆ-ն ու ՆԱՏՕ-ն անտեսում են  դաշինքին Ուկրիանայի անդամակցության վերաբերյալ իր նախազգուշացումներն ու փորձում են իրենց ազդեցությունը տարածել այդ երկրում, սպառնալով ՌԴ աշխարհաքաղաքական անվտանգությանը Ուկրիանայում ճգնաժամ առաջացավ»:

Ուկրաինայում ճգնաժամ ստեղծելու ԱՄՆ-ի մյուս նպաակը Չինաստանին ու Ռուսաստանին իրարից անջատելն էր: Վարելով պառակտիչ քաղաքականություն, ԱՄՆ-ն Չինաստանի դեմ ուղղված մեղադրանքներ է հնչեցնում, այդ թվում՝ հայտարարելոցվ, որ Մոսկվան Պեկինից զենք է խնդրել: Վաշինգտոնը նաև զգուշացրել է Պեկինին՝ հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հետևանքների կապակցությամբ:

ԱՄՆ-ում լավ են հասկանում, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն ընդդեմ Արևմուտքի, ամերիկյան հեգեմոնիան կկոտրվի:

Միջազգային հարցերով փորձագետ Մարիամ Խորմային ասում է.«Մոսկվան ու Պեկինն ունեն կարմիր գծեր, և համատեղ պայքարում են միակողմանիության և  ժողովրդավարության արևմտյան մոդելի պարտադրման ու իրենց ներքին գործերին միջամտության դեմ: Իսկ դա խանգարում է ՄԱՆ-ի հաշվարիկներին:

Ուկրիանային ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցության բացակայությունը ոչ միայն Կիևի, այլ նաև արևմտյան շրջանակների համար պարզեց այն իրականոթյունը, որ նրանք մտածում են միայն  ըստ իրենց շահերի և գործում միայն այդ ուղղությամբ:

Եվ հիմա Ուկրիանան հասկացել է, որ խաղալիք է դարձել ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի ձեռքերում, ինչի համար վճարում է այդ երկրի ժողովուրդը: