Մեկնաբանություն- Ինչո՞ւ է կարևոր Բաշար Ասադի այցն ԱՄԷ
11 տարվա մեջ առաջին անգամ, Սիրիայի նախագահը մեկնել է ԱՄԷ:
Բաշար Ասադի այցն ԱՄԷ կարևոր է մի քանի առումով:
Նախ՝ այցը վերջնականապես ձախողեց Սիրիայի իշխող ռեժիմը տապալելուն ուղղված ռազմական ու քաղաքական ջանքերը: 2012թ. ԱՄԷ-ն և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հինգ այլ անդամներ հայտարարեցին Սիրիայից իրենց դեսպաններին հետ կանչելու մասին: Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄԷ-ն խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալմանը: Եվ հիմա, 11 տարի անց, ԱՄԷ-ն հյուրընկալում է Բաշար Ասադին: Սիրիայի նախագահին դիմավորել է ԱՄԷ-ի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդը: Հատկանշական է, որ վերջյն մեկ տասնամյակում բեն Զայդեը եղել է Սիրիայի դեմ ուղղված գործողությունների առաջնագծում: Այս ժամանակահատվածում, Բաշար Ասադը շատ քիչ թվով արտասահմանյան ուղևորություններ է իրականացրել, որոնց թվում եղել են ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի դաշինակցիներ ու Դամասկոսի աջակիցներ Իրանն ու Ռուսաստանը:
Երկրորդ հերթին, Ասադի այցն ԱՄԷ, նշանակում է Սիրիայի ոժային կառուցյում նրա օրինական դերի հաստատումը: Այս կապակցությամբ կարևոր է նշել, որ Ասադի այցն ԱՄԷ տեղի է ունենում այդ երկրում քաղաքացիական պատերազմի 11-րդ տարելիցին: Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվեց 2011թ մարտին: Ուստի իր այցով, Ասադը հայտարարում է հակառակորդների նկատմամբ տարած հաղթանակի մասին և փոխանցում այն ուղերձը, որ ինչպես 2021թ մայիսին կայացած ընտրություններում սիրիացիները հաստատեցիօն իր իշխանության օրինականությունն, այնպես էլ հիմա օտար երկրներն են այն ճանաչում: Եվ այդ պատճառով է, որ ԱՄՆ-ն զայրացած է ԱՄԷ-ի վրա՝ Ասադին հյուրընկալելոը համար: Al-Jazeera-ի հաղորդմամբ՝ արձագանքելով այցին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է. «Ցավում ենք Բաշար Ասադին օրինականացնելուն ուղղված ջանքերի համար»։
Երրորդ հարցը վերաբերվում է նրան, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Սիրիան կվերադառնա՞ Արաբական լիգա, որից հեռացվել էր 2011թ: ԱՄԷ-ն, Ալժիրը և Քուվեյթը ցանկանում են, որ Սիրիան վերադառնա Արաբական լիգա, իսկ Սաուդյան Արաբիան և Կատարը դեմ են դրան: Ամեն դեպքում, եթե անգամ Ասադի այցն ԱՄԷ չի նշանավորում Դամասկոսի վերադարձը Արաբական երկրների լիգա և դաշինքում ՍԻրիայի հարցով առկա տարաձայնությունների ավարտն, ապա այն նշանակում է, որ դաշինքի անդամները հերթով կարգավորում են հարաբերությունները Սիրիայի հետ:
Եվ վերջապես, Մոհամմադ բին Զայեդն Ասադին հրավիրել է ԱՄԷ, քանի որ Աբու Դաբին ցանկանում է կարգավորել Դամասկոսի հետ հարաբերությունները: 2011թ ԱՄԷ-ն միակողմանի կերպով խզել էր Սիրիայի հետ հարաբերությունները: Սակայն 2018թ վերջին, ԱՄԷ-ն վերաբացեց Դամասկոսում իր դեսպանատունը: Իսկ 2021թ նոյեմբերին, Սիրիայի պատերազմից հետո առաջին անգամ, ԱՄԷ-ի ԱԳ նախարար Աբդոլլահ բին Զայեդ Ալ Նահյանը Դամասկոսում հանդիպեց Բաշար Ասադի հետ: Այսպիսով ԱՄԷ-ն մի կողմից փորձում է տնտեսական ներկայություն հաստատել հետպատերազմական Սիրիրայում, ու միևնույն ժամանակ վերականգնել իր պատիվը, որն արատավորվել էր ահաբեկչության հովանավոր ճանաչվելու պատճառով: